Լրահոս

08.09.2012 13:09


Ինքնաբացարկն ընդունվել է

Ինքնաբացարկն ընդունվել է

ԿԸՀ արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է նաև Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի նախկին թեկնածու Հովհաննես Պապոյանի դիմումը:

Ինչպես հաղորդում են ԿԸՀ մամլո ծառայությունից, քաղաքացի Հովհաննես Պապոյանը 2012թ. օգոստոսի 18-ին դիմում է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ով 2012թ. սեպտեմբերի 3-ին դիմումը վերահասցեագրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում ընդունել է որոշում՝ քաղաքացի Հովհաննես Պապոյանի 18.08.2012թ. դիմումով վարչական վարույթը կարճել, քանի որ Հովհաննես Պապոյանի կողմից 2012թ. օգոստոսի 28-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել ինքնաբացարկի մասին դիմումը, և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. օգոստոսի 29-ի որոշմամբ նրա գրանցումը ճանաչվել է ուժը կորցրած:

Այս խորագրի վերջին նյութերը