Լրահոս

08.09.2012 13:01


ԱՄՆ նախկին դեսպանը նշել է Սահակաշվիլիի սխալը

ԱՄՆ նախկին դեսպանը նշել է Սահակաշվիլիի սխալը

Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Մայլզը, ով իր երկրի դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր «վարդերի հեղափոխությունից» առաջ և հետո, հայտարարել է, թե Միխայիլ Սահակաշվիլիի կառավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման հարցում մեծ սխալ է թույլ տալիս։

Վրացական «9-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախկին դեսպանն ասել է, որ Էդուարդ Շևարնադձեն «հասկանում էր Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը», մինչդեռ նրան փոխարինած Սահակաշվիլին հաճախ այնպիսի քայլեր է անում, որ «նյարդայնացնում է Ռուսաստանի իշխանություններին և հասարակությանը»։

Այս խորագրի վերջին նյութերը