Լրահոս

08.09.2012 11:44


Դժբախտ դեպք Մոսկվայում. զոհվել է են հայ բանվորներ

Դժբախտ դեպք Մոսկվայում. զոհվել է են հայ բանվորներ

Մոսկվայում արտագնա աշխատանքների մեկնած ներգաղթյալներ են զոհվել. բանվորներն աշխատում էին ստորգետնյա դիտահորում։ Սեպտեմբերի 7-ի երեկոյան տեղի ունեցած դեպքը 4 մարդու կյանք է խլել։

«Երեկոյան ժամը 10-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ 5 բանվոր է ընկել Բուրդենկոյի անվան հոսպիտալի փողոցում գտնվող  դիտահորը։ Դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցներին հաջողվել է ողջ դուրս բերել միայն նրանցից մեկին»,– «Life News»-ին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Իրավապահ մարմինների աղբյուրից «Ինտերֆաքսի» ստացած տվյալներով՝ բանվորներից մեկը գիտակցությունը  կորցրել է ջրհորում կուտակված մեթանի գոլորշիների հետևանքով։ Մնացածները նետվել են նրան փրկելու, բայց նույնպես կորցրել են գիտակցությունը։

Զոհվածների թվում են՝

Ավագյան Գ. Վ., 1980թ., Հայաստանի քաղաքացի,

Բիչախչյան Մ. Վ., 1982թ., Հայաստանի քաղաքացի,

Անհայտ տղամարդ՝ արտաքինից 30 տարեկան,

Անհայտ տղամարդ՝ արտաքինից 32-33 տարեկան:

Այս խորագրի վերջին նյութերը