Լրահոս

08.09.2012 07:54


Պատռել են ժպտացող հայ զինվորների նկարները

Պատռել են ժպտացող հայ զինվորների նկարները

Լուսանկարիչ Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ ժպտացող հայ զինվորների դիմանկարներով 20 մեծադիր պաստառներ էին փակցվել Խաչատուր Աբովյանի արձանին հարող տարածքում եւ Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում: Ինչպես  հայտնեցն նախաձեռնության անդամները,  ժպտացող զինվորների պաստառների մի մասը անհայտ անձինք պատռել են:

Ըստ Ալբերտ Պողոսյանի՝ այս պահին վտանգի տակ են Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի նկարները: «Մենք փորձեցինք ճշտել քաղաքապետարանից: Պարզվեց` նրանք տեսել էին մեր ակցիան, եւ չնայած իրենց հետ համաձայնացված չլինելուն, շատ ուրախ էին: Պարզվում է, որ մեր հասարակությունում կան Սաֆարովի հետեւՈՌԹներ: Ոմանց համար հայ զինվորը միայն վատ վիճակում պիտի լինի՝ ոչ ժպտացող ու ոչ հաղթող կեցվածքով: Սակայն նրանք չգիտեն, որ մենք ակցիան կրկնելու ենք»,-նշեց Ա. Պողոսյանը` առաջարկելով այս գիշեր հերթափոխ կազմակերպել նկարների պաշտպանության համար:

Հիշեցնենք, որ Ալբերտ Պողոսյանն իր այս նախաձեռնությամբ միացել է ԱՄՆ-ում սկիզբ առած Inside Out Project ծրագրին, որի հիմնական գաղափարը փողոցային արվեստի միջոցով պատմություն պատմելն է: Աշխարհի տարբեր կողմերում տարբեր են իրականացված նախագծերը. Հայաստանում պաստառներին ժպտացող զինվորներն են, Շվեյցարիայում` տնից հազվադեպ դուրս եկող ծերունիները, մեկ այլ երկրում՝ բոլորովին այլ պատմություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը