Լրահոս

08.09.2012 09:42


Շախմատի օլիմպիադա. վերջին մրցափուլի գերինտրիգը

Շախմատի օլիմպիադա. վերջին մրցափուլի գերինտրիգը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում  ընթացող շախմատի օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրը կկայանա վաղը։ Տղամարդկանց պայքարում երեք թիմ ունի 17–ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշներով այս պահի դրությամբ առաջինը Չինաստանն է, երկրորդը՝ Հայաստաը, իսկ երրորդ հորիզոնականում Ռուսաստանն է։

Հայաստանի մրցակիցը կլինի 5-րդ տեղում գտնվող Հունգարիայի ընտրանին։ Չինաստանը կմրցի «կռու պոպոք» Ուկրաինայի հետ, իսկ Ռուսաստանի մրցակիցը կլինի Գերմանիայի ընտրանին։ Այս երեք «ճակատամարտերից» էլ կախված է, թե ով կդառնա 40-րդ օլիմպիադայի չեմպիոն։ Հայաստանը շատ մեծ հնարավորություն ունի իր պատմության մեջ 3-րդ անգամ հաղթելու շախմատի օլիմպիադայում։

Խաղերի մեկնարկը վաղը՝ Երևանի ժամանակով 12։00–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը