Լրահոս

08.09.2012 09:43


Բժիշկը մարդասպան չէ՛

Բժիշկը մարդասպան չէ՛

Մոտ մեկ ամիս առաջ «Բժշկական Ազատ-Անկախ Արհմիություն» ֆեյսբուքյան նախաձեռնությունը հանդես եկավ կոչով, որտեղ արտահայտում էր իր խորը ցավը ս.թ. փետրվարի 25-ին «Աբովյան ծննդատանը» ծննդաբերության ժամանակ մոր ¨ երեխայի մահվան կապակցությամբ՝ հղելով իր ցավակցությունը նրանց հարազատներին: Միաժամանակ, կոչ էր արվել դեպքի առթիվ ձերբակալված բժիշկ-անեսթեզիոլոգ Վլադիմիր Մյագկովին ազատ արձակել մինչ¨ վերջնական դատավճիռը, իսկ դատավարության ընթացքում էլ, հաշվի առնելով բժշկի տարիների վաստակը, եթե նույնիսկ ապացուցվի բժշկական սխալը, կիրառել համեմատաբար մեղմ պատիժ: Կոչին միացել են մոտ երեք հարյուր բուժաշխատողներ:

Մենք՝ բուժաշխատողներս, նույպես ունենք հարազատներ ¨ ոչ մեկս ապահովագրված չէ նման դեպքերից: Խորապես գիտակցելով, որ ոչինչ չի կարող ամոքել հարազատների վիշտը, ցավում ենք անդառնալի կորստի համար: Միաժամանակ, նա¨ անհանգստացած ենք ապագայում նման դեպքերի կրկնության հավանականությամբ, ինչպես նա¨ դեպքի անաչառ քննությամբ ¨ արդար դատավճռով: Ցանկացած նման դեպք պետք է հաջորդվի փաստերի լիարժեք ¨ անաչառ քննությամբ, որը կուղեկցվի համապատասխան հետ¨ություններով ¨ քայլերով՝ ուղղված հետագայում նման դեպքերի կրկնությունը հնարավորինս կանխելուն ¨ ոչ թե բժշկին դարձնել քավության նոխազ…

Նման իրավիճակներում, իհարկե, ամենահեշտ տարբերակն է բժշկին դատելը, ամբողջ մեղքը բարդելով նրա վրա, քան թե փորձել բացատրել ամբողջ հասարակությանը, որ, ցավոք, կան դեպքեր ¨ իրավիճակներ, երբ բժիշկն անզոր է ¨ կամ ընդունել, որ բժիշկը ¨ս մարդ է՝ համակարգիչ չէ ¨ կարող է սխալվել, ¨ բոլոր բժիշկներն են սխալվում՝ լինի դա ԱՄՆ-ի ամենաառաջատար կլինիկայի պրոֆեսորը, թե Հայաստանի սահմանամերձ գյուղի բժիշկը… Եվ դրա համար ձերբակալե±լ… Մարդկանց, որոնք ամբողջ կյանքը փրկում են ուրիշների կյանքեր, հավասարեցնել ամենավերջին մարդասպանին… Ցանկացած սխալ պետք է ունենա իրեն համապատասխան պատիժ: Ոչ ոք չի ասում, թե բժիշկը կամ բուժքույրը պետք է դուրս լինի պատասխանատվությունից, սակայն այդ ամենը պետք է լինի համարժեք՝ հաշվի առնելով մեզնից ավելի զարգացած երկրների փորձը…

Հեծանիվ հորինելու կարիք չկա: Այդ ամենի պատասխանն աշխարհն արդեն տվել է: Զարգացած աշխարհում գործում է բժշկական սխալի վերաբերման երկու մոտեցում՝ ինդիվիդուալ՝ ԱՄՆ, Գերմանիա, ¨ այլն, երբ բուժաշխատողներն ունեն բժշկական սխալի ապահովագրություն ¨ ամեն ամիս իրենց աշխատավարձից որոշակի գումար են հատկացնում այդ ապահովագրությանը, այսինքն՝ ընդունում են, որ վաղ թե ուշ սխալվելու են ¨ դա, բնավ, չի նշանակում, որ բոլորը հանցագործ ու մարդասպան են… Եվ երկրորդ մոտեցումը, որը գործում է աշխարհի սոցիալապես առավել զարգացած երկրներում՝ Շվեդիա, Դանիա, Ֆինլանդիա ¨ Նոր Զելանդիա, որն է համակարգային մոտեցումը, այսինքն՝ սխալը ոչ թե բարդվում է ինչ-որ մեկի վրա՝ բժշկի կամ բուժքույրի, այլ փորձում են գտնել համակարգի բացերը՝ դրանով նպաստելով նման դեպքերի հետագա կրկնության բացառմանը կամ նվազեցմանը:

Իսկ ի՞նչ են անում Հայաստանում: Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասում գրված է՝ բժշկական օգնություն ¨ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը ¨ եթե այն անզգուշությամբ առաջացրել է մահ կամ ՄԻԱՎ հարուցիչով վարակում՝ պատժվում է 2-6 տարի ժամկետով ազատազրկմամբ… Հարց՝ ինչո՞ւ եք ազատազրկում: Նպատակը՞: Ամեն պատիժ պետք է ունենա իմաստ: Ազատազրկում են մարդասպանին, որ մարդ չսպանի, գողին, որ չգողանա, այսինքն՝ հասարակության համար վտանգ ներկայացնող անձանց: Արդյո՞ք 30 տարվա աշխատանքային փորձով բժիշկը, որ փրկել է հազարավոր կյանքեր, վտանգ է ներկայացնում հասարակության համար ¨ նրան պետք է փակել ճաղերի ետ¨ում՝ ամենավերջին հանցագործի հետ միասին: Անխոս, ամեն մարդ, ¨ բժիշկը նույնպես, պատասխանատու է իր արածների համար: Սակայն նա¨ պետք է հաշվի առնվեն բոլոր պայմանները ¨ պատճառները՝ արդյո՞ք բժիշկն ունեցել է բոլոր անհրաժեշտ սարքավորումները ¨ դեղերն իր ձեռքի տակ, ինչ պայմաններում է աշխատել, ինչ ժամային գրաֆիկով… Ինչու± պիտի այդ ծիծաղելի ցածր աշխատավարձի պատճառով բժիշկն աշխատի երկու հիվանդանոցներում միաժամանակ, ինչն, անխոս, առաջացնում է գերհոգնածություն ¨ մեծացնում սխալվելու հավանականությունը:

Կամ օրենքի երկրորդ հատվածը՝ ՄԻԱՎ-ով անզգուշորեն վարակելիս պատժել 2-6 տարի ազատազրկմամբ: Հարց՝ իսկ եթե բժիշկը կամ բուժքույրն է վարակվում ՄԻԱՎ-ով, երբ հիվանդի արյունն ընկնում է նրանց աչքի մեջ… Իսկ գիտե±ք ինչքան բժիշկներ ¨ բուժքույրեր են հիվանդից վարակվել հեպատիտով՝ բուժօգնություն իրականացնելիս: Արդյո±ք այդ ժամանակ էլ հիվանդները պետք է պատժվեն՝ ազատազրկվեն… Իհարկե ո°չ… Այսինքն, ինչ է ստացվում, բժիշկն ամբողջ կյանքը սովորում է, դառնում է բժիշկ, օրուգիշեր՝ իր քնի ¨ առողջության հաշվին փրկում է կյանքեր, դրա դիմաց ստանում է գռոշներ, վտանգում է իր կյանքն ու առողջությունը՝ վկա վերջերս Գյումրիի բժշկի սպանությունը ¨ Մասիվում շտապ օգնության բժշկին ծեծի ենթարկելը, ¨ եթե հանկարծ սխալվում է, դառնում է ամենավերջին մարդասպանին հավասար… Ո՞րն է այստեղ արդարությունը…

Բժշկին դարձրել են հասարակության թշնամին… Մարդ երբ վատ է զգում, առաջինը գոռում է՝ բժի¯շկ… Իսկ բացում ես ինտերնետը ¨ ուղղակի ապշում ես մեկնաբանությունները կարդալուց՝ բժշկին քառատել, կախել, դրանց այդ էլ քիչ է, ¨ այլն…Համոզված ենք, այդ գրողների մեծամասնությունը կյանքում որ¨է մեկի մատից փուշ հանած չկա, իրենց ամբողջ գործը առավոտից իրիկուն «քոմմենք» գրելն է ¨ այլոց ս¨ացնելը… Կամ հոդվածները… Վերջերս բավականին հայտնի կայքերից մեկում տեղադրվել էր մի հոդված՝ «Բժշկի մոտ, թե սպանդանոց» վերնագրով… Կար¨որ չէ, թե որ կայքն էր, բայց ¨ այնպես, հուսով ենք, որ հեղինակը ¨ խմբագիրը հետ¨ություններ կանեն… Ուրեմն, հիվանդի հարազատը, որը մասնագիտությամբ իրավաբան է, բժշկին մեղադրում է, որ առանց ուռոլոգի կամ նեֆրոլոգի որակավորում ունենալու ֆուրոսեմիդ է նշանակել: Աբսուրդ: Դա նույնն է, որ ցանկացած բժշկի ասես, որ վերքը յոդով մշակելու համար պետք է վիրաբույժ լինես… Կատարյալ անգրագիտություն… Ֆուրոսեմիդն այն դեղամիջոցն է, որ ցանկացած բժիշկ, եր¨ի թե ամեն օր, օգտագործում է իր պրակտիկայում: Եվ ոչ ոք չի հարցնում՝ լավ, իսկ դու՝ իրավաբան լինելով, ի±նչ իրավունք ունես բժշկին ուղղություն ցույց տաս, թե ինչ դեղ տա ¨ ինչ չափաբաժնով, դու ի±նչ որակավորում ունես… Եվ ամենացավալին այն է, որ հոդվածից հասկացվում է, որ լրագրողն էլ է գիտակցում, որ դա աբսուրդ է, որ բժշկի մեղքը չկա, սակայն կայքի ¨ հոդվածի ռեյտինգը բարձրացնելու համար դիմում է նման մեթոդների… Ի±նչ եք ուզում դրանով արած լինել՝ առավե±լ լարել հասարակությանը բժիշկների դեմ: Իսկ եթե այդ բժիշկը ձեր հարազատը լիներ, ձեր հայրը կամ եղբայրը, նույն կերպ է±իք գրելու: Արդյո՞ք չեք գիտակցում, որ նման դեպք կարող է պատահել նա¨ այն բժշկի հետ, որի օգնությամբ լույս աշխարհ եք եկել… Չի° կարելի…

Ինչո՞ւ չեք գրում բժիշկների, իրոք, սխրագործությունների մասին: Արդյո±ք չկան: Ամեն օր խոսում են, որ վերջին քսան տարում մանկական լեյկեմիայի՝ արյան քաղցկեղի բուժման տոկոսը 0-ից դարձել է 70 ¨ այժմ ունենք լեյկեմիայից բուժված մոտ 400 կատարյալ առողջ երեխա, որոնցից շատերն արդեն ունեն իրենց իսկ երեխաները… Արդյոք սա սխրանք չէ… Ինչու± ոչ ոք չի հետաքրքրվում, թե այդ ինչպե±ս եղավ, ու՞մ շնորհիվ, ո՞վ արեց, ի՞նչ ջանքերով ¨ կորուստներով… «Արմնյուզի» տնօրեն Արտակ Ալեքսանյանը վերջերս գրել էր, որ հասարակությանը պետք են հերոսներ ¨ պետք է ցույց տրվի նրանց, գրվի նրանց մասին… Արդյո՞ք հերոսներ չեն… Կամ վերջերս հիվանդանոցներից մեկում կատարվել էր բարդագույն վիրահատություն՝ սրտի մեջ դանակով երիտասարդին հաջողվել էր փրկել… Ինչո՞ւ ոչ ոք չգրեց, ինչո՞ւ ոչ ոք չհետաքրքրվեց այդ մասին…

ԲԺԻՇԿԸ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՉԷ՛… Ժողովուրդ, ուշքի եկե°ք… Առանց այդ էլ, լավագույները լքում են Հայաստանը ¨ նման ձ¨ով շարունակելու դեպքում, շուտով Հայաստանը կզրկվի, իրոք, լավագույն բժիշկներից…

Այսպիսով, մենք՝ բուժաշխատողներս, կոչ ենք անում ՀՀ Նախագահին, Վարչապետին, Առողջապահության նախարարին, Գլխավոր դատախազին ¨ Մարդու իրավունքների պաշտպանին միջնորդել փոխելու բժիշկ Վլադիմիր Մյագկովի խափանման միջոցը՝ չբացակայելու ստորագրությամբ մինչ¨ վերջնական դատավճիռը, իսկ դատարանին հորդորում ենք կատարել անաչառ քննություն ¨, նույնիսկ, եթե ապացուցվի բժշկի սխալը՝ կիրառել համեմատաբար մեղմ պատիժ, իհարկե, բացառելով ազատազրկումը: Եվ նա¨ կոչ ենք անում այս մոտեցումը կիրառել բոլոր ազատազրկված բժիշկների հանդեպ… Իսկ ԱԺ բոլոր պատգամավորներին կոչ ենք անում փոխել գործող օրենքը՝ հաշվի առնելով վերը նշվածը ¨ միջազգային փորձը, հայտնելով մեր պատրաստակամությունը օգնել այդ ամենին:

Եվ վերջում, հարգելի լրագրողներ, հուսով ենք, ձեր շնորհիվ, հասարակությունն այսուհետ կսկսի ճանաչել իր իսկական հերոսներին… 

Շնորհակալություն

Հարգանքներով,

«Բժշկական Ազատ-Անկախ Արհմիություն»

Այս խորագրի վերջին նյութերը