Այսօր Վաշինգտոնում կազմակերպվել է Լեդի Գագայի լեգենդար մսե զգեստի ցուցադրումը, որով երկու տարի առաջ նա ներկայացել էր MTV մրցանակաբաշխությանը: Էպոտաժային երգչուհու զգեստը կցուցադրվի Վաշինգտոնի արվեստի թանգարանում անցկացվող ցուցահանդեսի շրջանակներում։ Նախքան Վաշինգտոն հասնելը, զգեստը անցել է երկար քիմիական մշակում, որպիսի ունենա իր առաջնային տեսքը, քանի որ չորացման ընթացքում այն կորցրել է իր վառ կարմիր գունը և նմանվել է ապխտած տավարի մսի: Հիշեցնենք, որ սկանդալային զգեստը արգենտինական տավարի մսից պատրաստել է դիզայներ Ֆրանկ Ֆերնանդեսը։ Մրցանաբաշխությունից հետո հայտարարվել էր, որ այն չորացվելու և պահպանվելու է պատմության համար:
Լեդի Գագայի՝ տավարի մսից կարված զգեստը կցուցադրվի Վաշինգտոնում