Լրահոս

07.09.2012 18:32


Դամասկոսի հարավում մարտերը շարունակվում են

Դամասկոսի հարավում մարտերը շարունակվում են

Սիրիայում չեն դադարում զինված բախումները: Երկրի իշխանությունները հայտարարել են, որ վերականգնել են իրենց հսկողությունը Հալեպի Սեյֆ ալ Դավալա և Հանու շրջաններում, որոնք գտնվում էին ապստամբների վերահսկողության տակ: Սակայն ապստամբ զինյալները հերքում են այդ լուրը և պնդում, որ մարտերը այդ շրջաններում շարունակվում են: Այսօր առավոտյան զինված բախումներ են տեղի ունեցել Դամասկոսի Թադամուն, Քադամ, Ասալի, Ելդա, Խաջար, ալ Ասվադ, Նահր Այշա շրջաններում: Ռմբակոծման է ենթարկվել է նաև Լիբանանին սահմանամերձ Զաբդանի քաղաքը:   Ինչպես հայտնում են իրավապաշտպանները, երեկվանից Սիրիայում զոհվել են 116 խաղաղ բնակիչ: Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հերթական անգամ կոչ են արել արագացնել իշխանության փոխանցումը նոր կառավարությանը: 

Այս խորագրի վերջին նյութերը