Ավստրալիայում փորձարկվել է փոխպատվաստված արհեստական աչքը
Ավստրալիայի գիտնականները փորձարկել են հիվանդին մեկ ամիս առաջ փոխպատվաստված բիոնիկ աչքը: Այս սարքն իրենից ներկայացնում է աչքի ցանցաթաղանթի մեջ փոփպատվաստվող 24 հաղորդիչներից բաղկացած միկրոչիպ, որն ընդունում է ազդանշաններ ականջի հետևում փոխպատվաստված մետաղալարից: Արհեստական այս ընկալիչը առայժմ միացվում է համակարգչին, այլ ոչ թե ֆոտոխցիկին, և ստանում է ազդանշաններ, որոնք փոխանցվում են անմիջապես միկրոչիպին, իսկ միացնող լարը գտնվում է անմիջապես աչքի ցանցաթաղանթի հետևում: Ինչպես հայտնում են բժիշկները, փոխպատվաստումը բավականին հեշտ է և այդ տեխնոլոգիան կարող են կիրառել բոլոր վիրաբույժները: Հիվանդն արդեն կարողացել է տարբերել ստվերները, սակայն գիտնականները հուսով են, որ հետագայում` էլեկտրոդների ավելացման և տեսախցիկի կիրառման շնորհիվ, հնարավոր կլինի վերականգնել տեսողությունը։ Հիշեցնենք, որ նմանատիպ փորձեր իրականացվում են նաև Ստենֆորդում: