Լրահոս

07.09.2012 15:59


Իրանի խորհրդարանը նշանակել է նախագահական ընտրությունների օրը

Իրանի խորհրդարանը նշանակել է նախագահական ընտրությունների օրը

Իրանի խորհրդարանը նշանակել է նախագահական ընտրությունների օրը՝ 2013թ. հունիսի 14:

IRNA գործակալությունը տեղեկացնում է, որ առաջիկա նախագահական ընտրությունները Իսլամական Հանրապետության պատմության մեջ կլինեն 11-րդը։ Նախագահական ընտրությունների նույն օրը տեղի կունենան նաև խորհրդարանում թափուր մնացած չորս տեղերի համար ընտրությունները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ընտրություններ:

Հիշեցնենք, որ Իրանում նախագահական նախորդ ընտրությունները տեղի է ունեցել 2009թ. հունիսի 12-ին։ Մահմուդ Ահմադինեժադը, հավաքելով ձայների մոտ 63 տոկոսը, վերընտրվել է: 

Այս խորագրի վերջին նյութերը