Լրահոս

07.09.2012 14:25


Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` այս պահին Ստեփանակերտում ընթացող երդմնակալության արարողության առիթով 

***

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Պարոն Բակո Սահակյանին

Հարգելի պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ:

Երկրորդ անգամ ստանալով ԼՂՀ քաղաքակացիների վստահության քվեն՝ Դուք նաև մեծ պատասխանատվության բեռ եք ստացել: Մաղթում եմ, որպեսզի Արցախի ժողովրդի համար գալիք տարիները դառնան խաղաղ և ստեղծագործ աշխատանքի շրջան, նշանավորվեն բազմաթիվ նոր ձեռքբերումներով:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ` վերընտրվելու և Նախագահի պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն և արդյունավետ աշխատանք` ի բարօրություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

Հարգանքով` Ռոբերտ Քոչարյան

Այս խորագրի վերջին նյութերը