Լրահոս

07.09.2012 13:31


Սեպտեմբերի 15-ին ՀՀ ողջ տարածքում զանգվածային աղբահավաքություն կիրականացվի

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ողջ տարածքում զանգվածային աղբահավաքություն կիրականացվի

Սեպտեմբերի 15-ին աղբահավաքության օր է: ՀՀ ողջ տարածքում տարբեր կազմակերպությունների աջակցությամբ կիրականացվեն աղբահանման աշխատանքներ: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է «Մենք կարող ենք» շարժման ղեկավար Արսեն Գասպարյանը։ Արդեն 2600 մարդ համաձայնվել է սեպտեմբերի 15-ին մասնակցել աղբահավաքությանը։

Միաժամանակ  մտավախություն կա, որ մաքրումից հետո կեղտոտ պատկերը կարող է շատ շուտով վերականգնվել, ուստի խնդիրը պետք է արմատապես լուծել։ Երևանում աղբամանների վրա շատ դեպքերում գրված է, որ շրջակա տարածքում աղբ թափելու համար սահմանված է տուգանք` 50 հազ. դրամի չափոով: Սակայն դժվար է գտնել մի տեղեկատվություն, թե որևէ մեկը շրջակա միջավայրն աղտոտելու համար տուգանվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը