Լրահոս

07.09.2012 13:18


Երևանի կոնյակի գործարանը սկսում է խաղողի մթերումը

Երևանի կոնյակի գործարանը սկսում է խաղողի մթերումը

Այսօրվա ասուլիսին Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը հայտնել է, որ գործարանն այս տարի Արարատյան դաշտում խաղողը կմթերի 1 կգ-ը 140 դրամով  և Տավուշի մարզում՝ 130 դրամով։ Նախորդ տարի մթերումն իրականացվում էր համապատասխանաբար 130 և 120 դրամով:

«Սեպտեմբերի 10-ին մթերումը կմեկնարկի Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ), 11-ին՝ Արմավիրի մասնաճյուղում, իսկ 20-ին՝ Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ)։ Նախատեսվում է մթերել 24 հազ. տոննա խաղող՝ 3000 տոննայով ավելի, քան նախորդ տարում: Բերդի տարածաշրջանում կգնենք այն ամբողջ խաղողը, ինչ գյուղացին կառաջարկի»,–ասել է Ա. Գրիգորյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը