Տնտեսական

07.09.2012 12:16


«Մարիաննա» կաթնամթերքի ընկերությունը պաշտոնապես հերքում է

«Մարիաննա» կաթնամթերքի ընկերությունը պաշտոնապես հերքում է

«Մարիաննա» կաթնամթերքի ընկերությունը պաշտոնապես հերքում է այն փաստը, որ իր կողմից արտադրվող կաթի և կաթնամթերքի արտադրության գործընթացի որևէ փուլում կիրառվել է սոդա:

Ընկերությունն ինքն է պայքարում գյուղերից և ֆերմերային տնտեսություններից մթերվող կաթում սոդայի առկայությունը բացառելու համար, քանի որ դրա առկայությամբ կաթնամթերք հնարավոր չէ արտադրել, իսկ խմելու կաթում սոդա կիրառելու իմաստը չի տեսնում, որովհետև խմելու կաթն արտադրվում է թարմ մթերվող կաթից, անցնում բարձրակարգ մշակում, ինչը ևս բարձրացնում է նրա որակը և հնարավոր է այն պահել ստանդարտներին համապատասխան պահման պայմաններում և ժամկետում: Բացի այդ, գործարանը որևէ սահմանափակում չունի խանութներից ժամկետանց մթերքի վերադարձի հարցում:

«Մարիաննա» կաթնամթերքի գործարանն իր սպառողներին վստահեցնում է, որ ստեղծման առաջին օրվանից հավատարիմ է իր սկզբունքներին՝ արտադրել անվտանգ և որակյալ կաթնամթերք, ունենալով ժամանակակից փաթեթավորում, որը հանդիսանում է երաշխիք սննդի անվտանգության հարցում:

Հարգելի սպառողներ, մեր կաթնամթերքից օգտվում են ինչպես ձեր երեխաները, այնպես էլ մեր երեխաները և դա խիստ պարտավորեցնող է մեր գործարանին:

Կրկին անգամ պաշտոնապես հաստատում ենք այն փաստը, որ գործարանը չի օգտագործում սոդա, քանի որ դրա անհրաժեշտությունը չունի:

Ընկերության տնօրինություն

Այս խորագրի վերջին նյութերը