Լրահոս

07.09.2012 11:39


Ռասմուսենը Բաքվում նույնպես անդրադարձել է մարդասպան Սաֆարովի հարցին

Ռասմուսենը Բաքվում նույնպես անդրադարձել է մարդասպան Սաֆարովի հարցին

Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն իր անհանգստությունն է հայտնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և ազատ արձակելու կապակցությամբ.

 –Այն, ինչ տեղի է ունեցել 2004 թվականին, հանցագործություն է և չպետք է գովաբանվի։ Այդ քայլը չի նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, երբ Ռասմուսենը Երևանում էր, «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել էր.

«Ես խորապես մտահոգված եմ սպա Սաֆարովին ներում շնորհելու Արդբեջանի որոշմամբ: Նրա կատարած գործողությունը սարսափելի հանցագործություն էր և չպետք է մեծարվի»:

Այս խորագրի վերջին նյութերը