Լրահոս

07.09.2012 11:21


ԱՄՆ–ը թուրք–սիրիական սահման գործակալներ է ուղարկել

ԱՄՆ–ը թուրք–սիրիական սահման գործակալներ է ուղարկել

ԱՄՆ–ը թուրք–սիրիական սահման Կենտրոնական հետախուզական վարչության գործակալներ և դիվանագետներ  է ուղարկել։ Թուրքական «Էն-Թի-Վի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները զգալիորեն ուժեղացնում է հետախուզական աշխատանքներն այս շրջանում։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները գրում էին, որ ԱՄՆ–ը գործակալների միջոցով զենք է մատակարարում սիրիացի զինյալներին։

Նշենք նաև, որ օգոստոսի 24-ին ԱՄՆ–ն ու Թուրքիան «հետախուզական վահանի» ստեղծման պայմանավորվածություն են ձեռք բերել։

Այս խորագրի վերջին նյութերը