«Սի–Էն–Էն». «Սա նոր պատերազմի մտավախություն է արթնացնում»
Ամերիկյան հեղինակավոր «Սի–Էն–Էն» լրատվամիջոցը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ հատուկ հոդված է պատրաստել։
«Սպանություն կացնով: Հետո բանտ: Նման է դաժան քրեական ողբերգության: Սակայն ողբերգությունն անսպասելի վերջաբան ունեցավ: Մարդասպանը ներման արժանացավ և ընդունվեց որպես հերոս: Սա նոր պատերազմի մտավախություն է արթնացնում»,–մասնավորապես գրում է ամերիկյան լրատվամիջոցը։
Հոդվածի մեջ նշվում է նաև, որ պատերազմը կարող է հակամարտության մեջ ներգրավել համաշխարհային գերտերություններին:
Հիշեցնենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. փետրվարին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում քնած ժամանակ կացնահարել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը: Հունգարիայի դատարանը Ռ. Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման, սակայն անցյալ շաբաթ նրան հանձնել են Ադրբեջանին, որտեղ նա ներման է արժանացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Փաստը միջազգային հանրության շրջանում մեծ արձագանք է առաջացրել։