Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով երկրորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 7-ին
Վաղը` սեպտեմբերի 7-ին ժամը 10:30 Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Հայկ Խաչատրյանի գործով երկրորդ դատական նիստը: Սեպտեմբերի 7-ին կայանալիք դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն նեեկայացնել դատավորին:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Խաչատրյանը մահացել է 2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ջրծաղիկ հիվանդությունից:
Epress.am-ի հատ զրույցում Հայկ Խաչատրյանի քեռին` Արմեն Դավթյանն ասել է, որ Հայկը ջրծաղիկով վարակվել է հենց հոսպիտալում, որտեղ նրան տեղափոխել էին դեմքի նյարդը բուժելու համար: «Հայկին կարաուլ էին կանգնեցրել, ուշադրություն` ոչ ռազմական շենք հսկելու համար: Ցրտից ու մյուս կողմից խարույկի տաքությունից նյարդը բորբոքվել էր: Սպան էլ մյուս օրը վազեցրել էլ: Հայկին տեղափոխել են սանչաստ: Չկարողանալով բուժել՝ տարել են հոսպիտալ: Այդտեղ է վարակվել, ու մի շաբաթ հետո մահացել: Ում հարցնես՝ գիտի, որ ջրծաղիկի դեպքում դեղ չեն տալիս, հոսպիտալում անտիբիոտիկներ են տվել: Հիգիենայի մասին էլ չեմ խոսում», – ասել է Դավթյանը:
Ըստ նրա` տեսնելով, որ Հայկի վիճակը վատանում է` խնդրել է հանդիպել հոսպիտալի պետի հետ, սակայն չեն թողել: Այնուհետև խնդրել է թողնել տեղափոխել Հայկին Մոսկվա, դա էլ են մերժել: Քեռին ու հայրը փորձել են ցնցումների մեջ գտնվող զինվորին տեղափոխել վերականդանացման բաժին, քանի որ ոչ մի բուժքույր բաժնում չի եղել: Երրորդ ցնցման ժամանակ էլ տղան մահացել է, պատմել է Դավթյանը:
Օգոստոս 25-ին կայացած առաջին դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանին բացարկ է հայտնել այն հիմքով, որ դատախազը տուժող կողմի միջնորդությունը նախատեսված ժամկետում լուծում չի տվել, իսկ գործը առանց դրա մտել է դատարան, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենքով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմնաված նորմի խախտում է:
Հայկ Խաչատրյանի հայրը` Մովսես Խաչատրյանը, կարծիք է հայտնել, որ նախաքննությունը նորմալ չի ընթացել: Չեն հարցաքննվել բոլոր վկաները: Ինքը միջնորդել է, օրինակ, որ հարցաքննվի նաև Հայկի քեռին` Արմեն Դավթյանը, ով հոսպիտալում մնացել է Հայկի հետ և մահվան պահին կողքին է եղել, սակայն այդ միջնորդությունը միշտ մերժվել է:
Նշենք, որ փաստաբան Մ. Շուշանյանը դեռ հուլիսի 23-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժին, որով բարձրացնում էր մի շարք էական խնդիրներ, քանի որ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից, և գործով որպես մեղադրյալ չեն ներգրավվել անձինք, որոնց մեղադրանք առաջադրելու համար առկա են բավարար ապացույցներ: Նախաքննության ընթացքում Մինաս Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը, ըստ փաստաբանի միջնորդության, լրացվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, այն է` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Սակայն նախաքննության մարմինը նախաքննության ավարտից մեկ շաբաթ առաջ` 2012թ. հուլիսի 12-ին, որոշում է կայացրել վերացնելու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքը` անտեսելով Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության տվյալները:
Նախաքննության մարմինը Հ. Խաչատրյանի մահվանը հանգեցրած ոչ պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների նկատմամբ առաջադրում է այնպիսի մեղադրանք, որը, ըստ փաստաբանի, կարելի է գնահատել հովանավորչություն, քրեական գործի կոծկում: Ըստ այդմ` փաստաբան Մ. Շուշանյանն իր միջնորդությամբ պահանջել է բժիշկների նկատմամբ մեղադրանքն առաջադրել ավելի խիստ պատիժ նախատեսող հոդվածներով: