Լրահոս

06.09.2012 17:50


Նոր անեկդոտ

Նոր անեկդոտ

Երեկ ԱԺ միջանցքում մեր լրագրողը ներկա է եղել մի ուշագրավ խոսակցության: Մի խումբ լրագրողներ և պատգամավորներ քննարկում էին «Ա1+»–ի հայտնվելը «Արմնյուզի» եթերում:  Լրագրողներից մեկն ասել է, թե աշխարհում նման երկրորդ դեպքը չկա, երբ նույն հեռուստաընկերությունը երկու տարբեր լրատվական գործակալություններ ունենա: «Սա նոնսենս է. Ի՞նչ է՝ նույն լուրը երկու տարբեր մոտեցումներո՞վ պետք է թողարկվի: Դա մոտավորապես նույնն է, թե նույն տան մեջ երկու հայր լինի` իրարից անկախ»,-ասել է լրագրողը: Սրան ի պատասխան՝  ընդդիմադիր պատգամավորներից մեկն արաձագանքել է. «Հիմա կարևորը տարբեր հայրերը չեն, կարևորը՝ փեսան նույնը լինի»: Սա առաջացրել է  համընդհանուր ծիծաղ: 

Այս խորագրի վերջին նյութերը