Հայ մարզիկները խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում արժանացել են բարձրագույն պարգևների
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող խուլերի ըմբշամարտի աշխարհի 3-րդ առաջնությունում, որին մասնակցում է 19 երկիր, հիանալի հանդես եկան «Խուլերի hայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մարզիկները: Հունա-հռոմեական ոճում հանդես եկող հինգ հայ մարզիկներից երեքն արժանացել են մրցանակների:
55 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել երևանցի Սարգիս Սարգսյանը (մարզիչ՝ Կամո Կիրակոսյան): Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ են դարձել 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Հարությունյանը Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքից (մարզիչ՝ Անդրանիկ Գրիգորյան) և 84 կգ քաշային կարգում հանդես եկող երևանցի Նարեկ Նիկողոսյանը (մարզիչ՝ Ալեքսանդր Մարկոսյան):
Միջազգային նման խոշոր մրցասպարեզներում Հայաստանի խուլ մարզիկների ավանդաբար հաջող մրցելույթները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Խուլերի hայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մշտապես սերտ համագործակցության դրսևորումներից է:
Ի դեպ, խուլերի շրջանւմ իրականացվող զանգվածային-առողջարարական միջոցառումների ուղղությամբ կատարվող աշխատանքները գտնվում են ոչ միայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, այլ նաև «Խուլերի hայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մշտական հոգածության ներքո:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու կապակցությամբ: