Լրահոս

06.09.2012 15:50


7-րդ դասարանցին բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը

7-րդ դասարանցին բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 18։00-ին, ոստիկանության Մարտունու բաժին է դիմել մի կին և հաղորդում  տվել, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Մ. Հերացու փողոցում գտնվող դպրոցի   դիմաց անհայտ անձը իր  17-ամյա դստեր  ձեռքից  հափշտակել է «Սամսունգ Ց-330» տիպի բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  կողոպուտը կատարել է նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներից մեկը:
Հափշտակվածն առգրավված է:
Տղան հանձնվել է ծնողներին:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը