Քաղաքական

06.09.2012 15:17


Լիլիթ Գալստյան. «Ոչինչ չասող, անատամ հայտարարություն է»

Լիլիթ Գալստյան. «Ոչինչ չասող, անատամ հայտարարություն է»

Այսօրվա ասուլիսին, անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի արտահանձման և ազատարձակման կապակցությամբ Ազգային ժողովի երեկ ընդունած հայտարարությանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանն ասել է, թե այն «ծնվել է բավականին ինտենսիվ աշխատանքի արդյունքում», և կարծում է, որ հայտարարությունը «շատ կուռ փաստաթուղթ է»:

Ի պատասխան այս դիտարման՝ ասուլիսին մասնակցող ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն ասել է. «Չեմ կիսում ձեր տեսակետը: Ոչինչ չասող, անատամ հայտարարություն է: Կրակած փամփուշտի պես էր հայտարարությունը, ինչպես արտգործնախարարի ելույթը: Այս իրադարձությունից մենք կարող ենք քաղաքական դիվիդենտներ շահել: Երևույթը բավականին բացառիկ քաղաքական պոտենցիալ ունի, բայց շատ կարևոր է զգացականից անցնել պատասխանատվության դաշտ»։

- Գուցե՞ ԱԺ-ն որոշեր պատերազմ հայտարարել. ըստ ձեզ` դա կլինե՞ր ամենաատամով պատասխանը: Մենք զերծ ենք մնացել էմոցիոնալ վիճակից և ընդունել ենք սթափ փաստաթուղթ,–հակադարձել է Արտակ Դավթյանը։

Իր հերթին Լիլիթ Գալստայանն ընդգծել է, որ հայկական կողմը պետք է բոլոր քայլերն արդեն ձեռնարկած լիներ, մինչև Սաֆարովի օդանավ նստելը, ինչը որ չի արվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը