Լրահոս

06.09.2012 15:03


ԱՄՆ-ում Դաունի ախտանիշ ունեցող դեռահասի մուտքն ինքնաթիռ արգելվել է

ԱՄՆ-ում Դաունի ախտանիշ ունեցող դեռահասի մուտքն ինքնաթիռ արգելվել է

ԱՄՆ Նյու-Արք քաղաքի օդանավակայանում Դաունի ախտանիշ ունեցող  դեռահասին չեն թողել  մուտք գործել ինքնաթիռ։ Ինչպես հայտնում է «New York Daily News»-ը, 16–ամյա Բիդի Վանդերհոստը իր ընտանիքի հետ  «American Airlines»–ի  չվերթով պետք է թռչեր Լոս–Անջելես, սակայն, ինչպես հայտնում են Վանդերհոստ ամուսինները, իրենց մոտեցել է «American Airlines»-ի աշխատակիցն ու հայտնել,  թե օդաչուին թվում է, որ Բիդիի ներկայություննը ինքնաթիռում վտանգավոր է, քանի որ դեռահասն իրեն բավականին անհանգիստ է պահում: Սակայն, ինչպես պնդում է Բիդիի հայրը, տղան իրեն պահում էր բավականին նորմալ, ինչը նաև ապացուցում է բջջային հեռախոսով արված տեսանյութը: «Հարցն այն է, որ օդաչուն համարել է, թե իմ տղան նման չէ այլ մարդկանց և չի ցանկացել, որ հաշմանդամը անհանգստացնի առաջին կարգի այլ ուղևորներին»,–հայտարարել է  Վանդերհոստը: Ընտանիքը ստիպված է եղել թռչել հաջորդ չվերթով։  

Ավիաընկերությունը խոստացել է փոխատուցել տոմսերի արժեքի տարբերությունը: 

Այս խորագրի վերջին նյութերը