Լրահոս

06.09.2012 14:55


Արցախում ստեղծվել է Հայկ Խանումյանի իրավունքների պաշտպանության կոմիտե

Արցախում ստեղծվել է Հայկ Խանումյանի իրավունքների պաշտպանության կոմիտե

Այսօր Արցախում ստեղծվել է «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանի իրավունքների պաշտպանության հասարակական կոմիտե: 2012թ. օգոստոսի 2-ին հարուցվել էր քրեական գործ, և Հայկ Խանումյանին մեղադրանք էր առաջադրվել ԼՂՀ քր.օր. 258-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կոմիտեում ընդգրկվել են.

Վիտալի Բալասանյանը՝ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս

Մասիս Մայիլյանը՝ ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ

Գեղամ Բաղդասարյանը՝ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր

Կարեն Օհանջանյանը՝ իրավապաշտպան, “Հելսինկյան նախաձեռնություն-92” ԼՂ կոմիտեի համակարգող, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր

Վահան Բադասյանը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Ներսես Օհանջանյանը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Մարտակերտի շրջանի նախկին ղեկավար

Գրիգորի Հայրապետյանը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հադրութի շրջանի նախկին ղեկավար

Տիգրան Կյուրեղյանը՝ ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովների նախկին պատգամավոր

Ալեքսանդր Քանանյանը՝ քաղաքագետ

Այս խորագրի վերջին նյութերը