Լրահոս

06.09.2012 14:52


ՌԴ ԱԳՆ. «Չկա ոչ մի նշան, որ Իրանը միջուկային ծրագիրն ուղղելու է ռազմական նպատակներին»

ՌԴ ԱԳՆ. «Չկա ոչ մի նշան, որ Իրանը միջուկային ծրագիրն ուղղելու է ռազմական նպատակներին»

 Տվյալ պահին չկա ոչ մի ապացույց, որ Իրանը աշխատում է ռազմական միջուկային ծրագրի վրա: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պետի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: «Մենք տեսնում ենք այլ բան. կա միջուկային նյութ, որը մշակվում և վերահսկվում է տեսուչների ու  ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների կողմից: Այդ միջուկային նյութը չի վերահասցեավորվում ռազմական նպատակների համար, ինչը պաշտոնապես  հաստատվել է կազմակերպության կողմից»,-նշել է դիվանագետը:  Ըստ Ռյաբկովի՝ Մոսկվայում նույնպես ցանկանում են հասնել Իրանի և միջազգային միջնորդների՝  «վեցյակի» միջև բանակցությունների առաջընթացին, և Ռուսաստանը պատրաստ է շարունակել իր ակտիվ մասնակցությունn այդ գործընթացին:  

Այս խորագրի վերջին նյութերը