Լրահոս

06.09.2012 19:56


Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքել է եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքել է եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններին

«1news.az»-ը գրում է, որ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը պատասխանել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին և ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, ովքեր դատապարտել էին մարդասպան Սաֆարովին հերոսացնելու Ադրբեջանի փորձերը։  Աբդուլաևի պատասխանում, մասնավորապես, ասված է. «Տարածաշրջանում ստեղծված փխրուն իրավիճակն առաջին հերթին առաջացել է այն պատճառով, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը և էթնիկ մաքրում իրականացրել: Այսօր հենց Հայաստանի դիրքորոշումն է սպառնում տարածաշրջանի անվտանգությանը»:

Այս խորագրի վերջին նյութերը