Մարքսիստ. «Պարզից էլ պարզ է, որ ԼՂՀ հարցը բանակցային գործընթաց լինել չի կարող»
«Տեղի ունեցածից պետք է դաս քաղեն հատկապես արևմտյան, ամերիկյան ժողովրդավարության լաքեյները։ Վայնասուն բարձրացնել ինչ-որ մի թուրքի էքստրադիցիայի դեմ, կեղծ դատապարտել՝ պետք չէ»,–այսօրվա ասուլիսին ասել է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։
Ըստ նրա` Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելը ցույց է տալիս, որ արցախյան հիմնահարցը լուծելու համար պետք է նոր դիվանագիտական դոկտրինա ստեղծել։ «Անցում կատարել քաղաքական դոկտրինայից ռազմականի, որը սկսվում է այն պահից, երբ երկու բանակցող կողմերը մտնում են ռազմական գործողությունների մեջ։ Պարզից էլ պարզ է, որ ԼՂՀ հարցը բանակցային գործընթաց լինել չի կարող։ Անհրաժեշտ է Ղարաբաղ իգական անունը փոխել և դնել Արցախի Հանրապետություն։ Հարկավոր չէր պառլամենտի կողմից վայնասուն բարձրացնել, այլ անհրաժեշտ էր նոր դիվանագիտական մոտեցման դոկտրինա հայտարարել»,–ասել է մարքսիստը։

7or.am