Լրահոս

06.09.2012 13:28


«...ՆԱՏՕ-ն դառնում է այս հանցավոր գործարքի մեղսակիցը»

«...ՆԱՏՕ-ն դառնում է այս հանցավոր գործարքի մեղսակիցը»

1949թ. հիմնադրված ՆԱՏՕ-ն 21-րդ դարում գլխավոր մարտահարվեր է սահմանել ահաբեկչությունը: Ցավոք, հենց միևնույն ժամանակ, 2004թ. ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների օրերին, ողորմելի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: Տեղի ունեցավ ահաբեկչություն, որն ուղղված էր ոչ միայն հայության դեմ, այլ նաև միջազգային հասարակության դեմ: Մեր համզոմամբ, ՆԱՏՕ-ն իր մեծ պատասխանատվության բաժինն ունի կատարված անարդարության մեջ, քանի որ`

  1. Գուրգեն Մարգարյանը եղել է հենց իր կուրսանտը:
  2. Սպանությունը կատարվել է հենց իր դասընթացների շրջանակներում:
  3. Հենց ՆԱՏՕ անդամ պետությունն է նպաստել ոճրագործի ազատ արձակմանը:

Ու քանի դեռ, ՆԱՏՕ-ն չի արտահայտել իր կոշտ դիրքորոշումը Հունգարյայի և Ադրբեջանի նկատմամբ, չի դադարացրել Ադրբեջանի հետ ՆԱՏՕ ««Աանհատական Գործընկերության Գործողությունների Ծրագիրը», չի պահանջում ոճրագործի դատավճռի ամբողջական իրականացումը, ՆԱՏՕ-ն դառնում է այս հանցավոր գործարքի մեղսակիցը:

   Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական Միություն

Հ.Յ.Դ. Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միություն  

Այս խորագրի վերջին նյութերը