Լրահոս

06.09.2012 13:13


Դանակահարություն Գյումրիում

Դանակահարություն Գյումրիում
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։10-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ պարանոցի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1993թ. ծնված Արամ Հ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` Արամ Հ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի մոտ, վիճաբանության ժամանակ, Արամ Հ.-ին դանակով հարվածել և  վնասվածքը պատճառել է 1992թ. ծնված Արտյոմ Կ.-ն:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10։00-ին, Արտյոմ Կ.-ն ոստիկանություն է ներկայացել և խոստովանել, որ հիշյալ  հանցագործությունը կատարել է ինքը:
Արտյոմ Կ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը