Լրահոս

06.09.2012 13:09


Վարդան Այվազյան. «Պետք է պատրաստ լինենք նրան, որ վաղը կարող է պատերազմը վերսկսվել»

Վարդան Այվազյան. «Պետք է պատրաստ լինենք նրան, որ վաղը կարող է պատերազմը վերսկսվել»

Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբկցության անդամ Վարդան Այվազյանը, անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի արտահանձմանն ու ազատ արրձակմանը հաջորդած իրդարձություններին, նշել է. «Մենք ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք նրան, որ վաղը կարող է պատերազմը վերսկսվել»: «Որպես տեսակ՝ մենք խնդիր ունենք ֆիզիկական բնաջնջման»,-ասել է ՀՀԿ պաըգամավորը՝ նշելով, թե վստահ է, որ ԵՄ-ն անպայման դատապարտելու է Հունգարիային։ Դիտարկմանը, թե մինչ այս պահը նման բան կարծես չի զագցվում, Վ. Այվազյանը արձագանքել է. «Բայց ի՞նչ էիք ուզում՝ վերցնի Հունգարիային խփի գետնի՞ն: Ժամանակը կգա, ու հարցը կլուծվի»։ 


Վարդան Այվազյանը համաձայն չէ նաև այն տեսակետին, թե Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է  թիկունքում ինչ-որ պետության աջակցությունն ունենալով։ «Անգամ Թուրքիայի աջակցությունն եմ բացառում։ Ներքին խնդիրների լուծման համար, իր հասարակության առջև լավը երևալու համար Ալիևը այս բեռը վերցրեց իր վրա, հիրավի ծանր բեռը, որի համար շատ թանկ է վճարելու»,–ասել է Այվազյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը