Լրահոս

06.09.2012 12:08


«Քնած դիվանագետը դիրքում քնած զինվորից վատ է». բողոքի ցույց նախագահականի առջև

«Քնած դիվանագետը դիրքում քնած զինվորից վատ է». բողոքի ցույց նախագահականի առջև

ՀՅԴ Հայաստանի ուսանողական միությունն ու երիտասարդական կազմակերպությունը հավաքվել են նախագահական նստավայրի առջև։ Այստեղ նախագահը հանդիպում է Երևան ժամանած ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ։ Բողոքի գործողության մասնակցիները գլխավոր քարտուղարի ժամանումը Բաղրամյան 26  ուղեկցել են «Ա–մոթ, ա–մոթ» վանկարկումներով։

Ցուցարարները տարբեր պաստառներ են պարզել՝ «NATO Azerbaijan Cooperation», «Oil A New European Value? NATO-Safarov» գրություններով։ Ուշադրության արժանի է հատկապես այն նկարը, որում պատկերված է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝«Քնած դիվանագետը դիրքում քնած զինվորից վատ է» գրությամբ։

Ցուցարարները պահանջում են, որ  ՆԱՏՕ–ն հստակ կեցվածք դրսևորի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման առնչությամբ և արժանի գնահատական տա, քանի որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը տեղի է ունեցել հենց ՆԱՏՕ–ի կազմակերպած դասընթացների ժամանակ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը