Լրահոս

06.09.2012 11:49


25 երկիր 12 օր զորավարժություններ կանցկացնի Իրանի ափերի մոտ

25 երկիր 12 օր զորավարժություններ կանցկացնի Իրանի ափերի մոտ

25 երկրների ռազմածովային ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, 12-օրյա զորավարժություններ կանցկացնեն Իրանի ափերի մոտ: Այս մասին հայտնում է «vz.ru»-ն՝ վկայակոչելով բրիտանական զինված ուժերի աղբյուրներին:

«Զորավարժությունների ընթացքում կմշակվեն ենթադրելի հակառակորդի կողմից թշնամական գործողությունների պայմաններում Հորմուզի նեղուցում ու Պարսից ծոցում նավագնացության ապահովման միջոցառումներ»,–գրում է լրատվամիջոցը:

ԱՄՆ-ի կողմից վարժանքներին կմասնակցի 3 հարվածային ավիակիրի: Կմասնակցեն նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմածովային ուժերը:

 Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 27-ին: Ի դեպ, այդ օրը Վաշինգտոնում կայանալու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հանդիպումը:

Այս խորագրի վերջին նյութերը