Աշխարհ

06.09.2012 11:36


Թուրքիայի ԱԳՆ. «Թուրքիան չի միջամտել Ռ. Սաֆարովի արտահանձման գործընթացի որևէ փուլին»

Թուրքիայի ԱԳՆ. «Թուրքիան չի միջամտել Ռ. Սաֆարովի արտահանձման գործընթացի որևէ փուլին»

Ըստ ադրբեջանական ANS Press-ի՝ Թուրքիայի ԱԳՆ-ը մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ազատարձակման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։ Դրանում մասնավորապես ասված է.

«Մեզ խիստ զարմացրել է այն, որ ԱՄՆ-ում հայկական սփյուռքը Հունգարիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին կապում է Թուրքիայի հետ: 
Թուրքիան չի միջամտել այդ գործընթացի որևէ փուլին, և Թուրքիայի դեմ ուղղված չհիմնավորված մեղադրանքները ներկայացնում են Թուրքիայի նկատմամբ անբարյացակամ տրամադրված շրջանակների հերթական արշավը»:

Այս խորագրի վերջին նյութերը