Լևոն Զուրաբյան. «ԲՀԿ-ի ու Սարգսյանի միջև լարվածությունը գնալով ավելի է խորանում»
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններում Սամվել Բալասանյանին ինքն է առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու, և դրան հաջորդած Բալասնյանի պատասխանին, որով նա, ըստ էության, հերքեց նախագահի ասածը՝ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը zham.am-ին ասել է. «Այս երկու գործիչների ասածների մեջ ակնհայտ հակասություն կա: Այն, որ Բալասանյանը հերքեց Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը, կարելի է նաեւ ապտակ որակել գործող նախագահին: Հարց է ծագում` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արեց: Տեսանելի է, որ ԲՀԿ-ի ու Սարգսյանի միջեւ ինչ-որ լարվածություն կա, որը գնալով ավելի է խորանում: Մնում է միայն բացատրել, թե ինչպես եղավ, որ Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը ցանկացել են պաշտպանել Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Ես մեկ բացատրություն եմ տեսնում. ԱԺ ընտրությունների արդյունքներից հետո Սերժ Սարգսյանը հասկացել է, որ Գյումրիում նույն սցենարն էր կրկնվելու, ինչ Իջեւանում: Բնականաբար, եթե պայքար գնար Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուների միջեւ, հնարավոր է` ընդդիմությունը միավորվեր եւ պաշտպաներ ԲՀԿ-ի թեկնածուին` իշխանության դիրքերը թուլացնելու նպատակով: Այս սցենարը կանխելու նպատակով, ըստ էության, Սերժ Սարգսյանը նախընտրել է առանց ճակատամարտի հանձնել Գյումրին, բայց միաժամանակ ներկայացնել այնպես, որ դա իր պարտությունը չէ: Կրկնում եմ` Սամվել Բալասանյանի ապտակից հետո, միայն այս կերպ կարելի է մեկնաբանել Սերժ Սարգսյանի հայտարարության դրդապատճառները»։

7or.am