Լրահոս

06.09.2012 11:10


Հատուկ նիստ Արցախի Ազգային ժողովում

Հատուկ նիստ Արցախի Ազգային ժողովում

Համաձայն ԼՂՀ Սահմանադրության, ս.թ. սեպտեմբերի 7-ին կկայանա ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնամուտին։

Այդ կապակցությամբ սեպտեմբերի 5-ին Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ստորագրել է Ազգային ժողովի որոշում՝ ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստ անցկացնելու մասին։

Որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 67-րդ հոդվածով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 4-րդ հոդվածով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է. 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը, գումարել մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում»:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը