Սեպտեմբերի 5-ին, ժամը 08.31-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհին` Ուշի գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր են մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Սքանիա» մակնիշի TDT861 BA464 կցորդով պ/հ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդ` Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1967 թ. ծնված Էլգաջա Էնգելաձեն արգելափակվել է խցիկում:
Դեպքի վայր ժամանած ավտոկռունկի օգնությամբ փրկարարները բարձրացրել են բեռնատարը և դուրս բերել վարորդին: Տուժածին տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` նրա առողջական վիճակը միջին ծանրության է:
Բեռնատարով շրջվել է Վրաստանի քաղաքացի