Լրահոս

06.09.2012 10:04


Այսօր ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը ժամանում է Հայաստան

Այսօր ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը ժամանում է Հայաստան

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Տարածաշրջանային այցի շրջանակներում Անդերս Ֆոգ Ռասմուսենը կլինի նաև Ադրբեջանում ու Վրաստանում:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի այսօրվա այցը տեղի է ունենում Հունգարիայից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Բաքվում ներում շնորհելու փաստի հարուցած քաղաքական և հասարակական հուզումների համապատկերին։ Սաֆարովի առնչությամբ ՆԱՏՕ-ից պաշտոնական որևէ արձագանք դեռևս չի հնչել:

Հիշեցնենք, որ Ռասմուսենի այցի կապակցությամբ Հայաստանի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները բողոքի գործողություն էին նախատեսել: Երեկ նրանք դա իրականացրին, սակայն ՆԱՏՕ քարտուղարի ուշացմամբ պայմանավորված՝ կվերսկսեն այսօր՝ Ռասմուսենի ժամանելուն պես։ 

Այս խորագրի վերջին նյութերը