Հայ ժողովուրդը դարձյալ բախվեց անարդարության պատին. Բուդապեշտում, Նատոյի հովանու ներքո անգլերենի դասընթացների գործուղված հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանաբար սպանած (կացնահարած) ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը, որն Հունգարիայի արդարադատության կողմից 2006թ. դատապարտվեց ցմահ բանտարկության, ազատ արձակվեց ու հանձնվեց Ադրբեջանին...
Դե պարզ է, որ այս քայլը գործարք էր ու մեծ կաշառքի գնով իրականացվեց: Այս տարիների ընթացքում լրատվամիջոցները հաճախ էին անդրադառնում Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու ջանքերին, իբր շարունակի պատիժը կրել Ադրբեջանում: Բայց այդ ե՞րբ է եղել, որ թուրքի բերանից ճիշտ խոսք դուրս գա, առավել ևս, երբ խոսքը վերաբերվում է «ազգային հերոս» հռչակվածին: Ի՞նչ է անսպասելի՞ էր Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը, իհարկե՛ ոչ: Թեև խոստովանեմ, չափից շատ էինք վստահում Հունգարական արդարադատությանը:
Վերջապես առաջին անգամ մեր իշխանությունները բարբառեցին՝ Նախագահը աշխարհին ասաց, որ անկախ պետություն ենք.
Այսօր, երբ աշխարհի շատ պետություններ' անգամ Ամերիկան, Ռուսաստանը... շատ առաջատար լրատվամիջոցներ դատապարտում են Հունգարիայի դավադիր քայլը' Ռամիլ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին ու Ադրբեջանի համաներում շնորհելը, մեր իշխանությունները չունեցան դիվանագիտական այնքան հոտառություն, այնքան արհեստավարժություն, որ այս կատարվածի արժանի պատասխանը տան ոչ միայն Հունգարիային, այլ հենց Ադրբեջանին:
Տարիներ շարունակ ես այդ մասին գրում ու գրում եմ , որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, կամ էլ վերամիավորումը մայր հայրենիքին, (քանզի առիթներ շատ են եղել. այդ մասին գրել եմ իմ հեղինակած հոդվածներում. www.louysworld.com/archives/8303) իսկ այս պարագայում, երբ մեր իշխանությունները, Նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական գլխավորությամբ ի լուր աշխարհի հայտարարեցին դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ. մեր բողոքն միակողմանի արտահայտվեց...մենք նորից դիվանագիտական պարտություն կրեցինք, քանզի հերթական անգամ երկաթը տաք-տաք ծեծելու առիթը բաց թողնվեց. այդ քայլին' (Հունգարիայի հետ դիվանագիտական խզումից հետո) պետք է անմիջապես հաջորդեր մյուս շատ կարևոր քայլը. մեր թշնամին Ադրբեջանն է ու նրան պետք է առաջին համարժեք պատասխանը տրվեր:
Այս պարագայում' պատժելով Հունգարիային, Ալիևն անպատիժ մնաց։ Ա՛յ սա Հայկական կողմի ամենամեծ խայտառակ դիվանագիտական պարտությունն է.
Ադրբեջանին մեր համարժեք պատասխանը կլիներ Արցախի ճանաչումը և վերամիավորումը մայր հայրենիքին: Այս ֆոնի վրա Հայկական կողմի այդ համարձակ քայլը համարժեք ու արդարացված կլիներ: Միջազգային կառույցների կողմից էլ ճիշտ կընկալվեր...
Պետք էր ու հիմա էլ ուշացած չէ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ,
որ Հայաստանը պաշտոնապես դադարեցնում է Մինսկի խմբի շրջանակներում տարիներ ի վեր ձգձգվող, Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բնույթով իրենց սպառած բանակցությունները, ու ճանաչում է Ղարաբաղի անկախությունը, քանզի մարդասպանին արդարացնող Ադրբեջանի Նախագահ Ալիևի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու, բանակցելու ոչինչ չունի Հայաստանի նախագահը: Մի պետության ղեկավար, որը կարողանում է լկտիաբար հերոսացնել մարդասպանին ու ցմահ բանտարկությունը համաներմամբ
փոխարինել, նման մակարդակի նախագահի հետ երբե´ք հնարավոր չէ ընդհանուր հայտարարի գալ:
ՈՒստի' Հայաստանը դադարեցնում է Մինսկի շրջանակներում տարիներ ի ձգվող անպտուղ բանակցությունները և իրեն իրավունք է վերապահում, որպես պատերազմում հաղթած կողմ, պատերազմական բոլոր կանոնների համաձայն, Հայաստանը, որպես Արցախի հայ ազգաբնակչության անվտանգության երաշխավոր ճանաչել Ղարաբաղի անկախությունը ... Մարդասպան, սադիստ
Ռամիլ Սաֆարովին «ազգային հերոս» հռչակած պետությունը երբե'ք չի կարող դառնալ Ղարաբաղի հայ ազգաբնակչության անվտանգության երաշխավորը, մի պետություն, որտեղ ոճրագործ Սաֆարովների նոր հետևորդներ են ծնվում ու դաստիարակվում ... ու ծնվում են դեռ , դահիճներ են ծնվում, դավադիր խարդախ թուրք մայրերի արգանդից ավաղ...
Մի պետություն, որտեղ մարդատյացությունն ու հայատյացությունն է իշխում, ինչպե՞ս կարող է Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում ու հայ ազգաբնակչության անվտանգությունը վստահել վրիժառու մարդասպաններին...
Եկել է ազգի համար ճակատագրական որոշումներ ընդունելու պատմական ճիշտ պահը և այն բաց թողնելը հանցագործություն է.
Նախագահից' Սերժ Սարգսյանից պահանջվում է անհապաղ իմաստուն ու համարձակ որոշումներ կայացնել. ճանաչել Ղարաբաղի անկախությունը' ավելի ճիշտ վերամիավորումը մայր հայրենիքին :
Ինչպես 2008թվականին այդ համարձակ քայլն արեց Ռուսաստանը, ընդունելով Աբխազիայի ու Օսիայի անկախությունը: Եթե Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, ուրիշ պետություններից ինչպե՞ս կարող ենք պահանջել:
Այս օրերին ես անհամաբեր սպասում էի, որ նախագահի հաջորդ քայլը կլիներ Ղարաբաղի ճանաչումը, որից ավելի համարժեք պատիժ Ադրբեջանին չէր կարող լինել, բայց սխալվեցի. Նախագահը Հունգարիային պատժելուց հետո լուռ է. երևի բավարարված է միջազգային կառույցների կողմից կատարվածը դատապարտող արձագանքներով:
Կարծում եմ, որ շատ պետություններ այս ֆոնի վրա
կարող է և միանան մեզ ու ճանաչեն Ղարաբաղի անկախությունը:
Ինչու՞ պետք է Ադրբեջանը ջրից չոր դուրս գա, ինչու՞ . մենք չպետք է թույլ տանք...
Աստված մեր Նախագահին համարձակություն տա կատարելու դիվանագիտական այս պատմական կարևորագույն քայլը, ա'յ այդ ժամանակ կզգանք, որ մեր նախագահն իրոք արժանի է երկրորդ, երրորդ անգամ վերընտրվելու ու վայելելու մեր ժողովրդի սերն ու հարգանքը...
Այս պարագայում լռելը, կատարվածը հանդուրժելը դատապարտելի է. երկաթը տաք-տաք են ծեծում. հարկավոր է անհապաղ գործել.
ժամանակը ոսկի.
Հայ ժողովուրդը միշտ էլ եղել է աշխարհի խարդախ խաղերի զոհը և ժամն է, որ ձերբազատվի խոնարհ ծառայի կարգավիճակից:
Հարգելի նախագահ Սերժ Սարգսյան հաճախ եմ լսում ձեր հայրենասիրական ելույթները. եկել է այդ աստեղնային պահը, ազգին ապացուցելու Ձեր նվիրվածությունը առ հայրենիք ոչ թե խոսքով, այլ' գործով:
Բաց նամակ ՀՀ նախագահին

Աստված մեր ազգին պահապան:
Սոնա Արշունեցի-Բրյուսել
(Գրող-հրապարակախոս, Հայ-դատի պաշտպան)