Ոչ լեգիտիմ իշխանությունները նույնիսկ նվերը չեն կարողանում ընդունել
Իլհամ Ալիեւը շարունակում է զարմացնել: Այս անգամ էլ նա վերցրեց եւ համաշխարհային պատմության մեջ չտեսնված մի բան արեց` հերոսացրեց մոլագար մարդասպանին, զինվորական բարձր կոչման արժանացրեց քնած մարդուն սպանած վայրենուն: Նման բան չէր արել ոչ Չինգիզ Խանը, ոչ էլ Լենկ Թեմուրը: Ալիեւի այս որոշումը հաստատ տեղ կգտնի քաղաքագիտական դասագրքերում, որպես ամենաապուշ որոշում:
Ստացվում է, որ մենք ամեն օր պետք է աղոթենք, որ Ալիեւը երկար իշխի Ադրբեջանում: Նման նվեր մեզ այլեւս ոչ ոք չի կարող տալ: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ իրավիճակում կհայտնվեր Հայաստանը, եթե Իլհամի փոխարեն Ադրբեջանի ղեկը գտնվեր քիչ թե շատ նորմալ մի մարդու ձեռքին: Մյուս կողմից դժվար չէ պատկերացնել, թե անցած տարիների ընթացքում Հայաստանն ինչ հաջողությունների հասած կլիներ Ղարաբաղի հարցում, եթե մեր երկիրը լիներ ժողովրդավարական, իսկ իշխանություններն էլ լինեին լեգիտիմ:
Վերցնենք հենց այս մեկ օրինակը: Բնականաբար, հունգարները սխալ են թույլ տվել, բնականաբար` ունեցել են իրենց նպատակներն այս հարցում: Դա այս խնդրի մեկ այլ կողմն է: Հիմա անդրադառնանք Ադրբեջանի կայացրած որոշմանը: Փաստորեն, Իլհամ Ալիեւը ձեռքի մեկ շարժումով ամբողջ աշխարհին հայտարարեց, որ ինքը ղեկավարում է մի երկիր, որտեղ հերոսացվում են բոլոր նրանք, ովքեր սպանում են նույնիսկ քնած հայ մարդուն: Ստացվում է, որ այս որոշումից հետո Ղարաբաղի հարցը պետք է լուծված համարել: Քանի որ որեւէ բարոյական մարդ այլեւիս չի կարող հայկական կողմին առաջարկել Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին:
Ունենայինք նորմալ, հեղինակություն ունեցող եւ լեգիտիմ իշխանություններ, ապա մենք այս հրաշալի նվերը շատ ճիշտ կօգտագործեինք: Ընդ որում, մենք ոչ թե պետք է լքենք բանակցային գործընթացը, այլ ամեն ինչ անենք այն արագացնելու համար, նպաստավոր իրավիճակից օգտվելու համար:
Ցավոք, մենք տեսնում ենք մեկ այլ պատկեր: Իշխանությունները պարզապես փորձում են այս ամենն օգտագործել շոուներ բեմականացնելու եւ իրենց իշխանությունը երկրաձգելու համար: Ընդունվում են մեկը մյուսից խայտառակ որոշումներ: Հրաժարվում ենք մասնակցել մեր երկրի համար կարեւորագույն համաժողովներից, խզում ենք գիտական կապերը այս կամ այն համալսարանի եւ ակադեմիայի հետ: Մի խումբ վայ հայրենասերներ էլ հասցրին վառել Հունգարիայի դրոշը:
Ահա թե ինչ է լինում, երբ երկիրը ղեկավարում են նրանք, ովքեր դրանով չպետք է զբաղվեին: Եւ վերջին հաշվով մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը միշտ չէ, որ մեզ այսպիսի նվերներ է տալու: Մյուս կողմից էլ ում են պետք նման նվերները, եթե դրանից չենք կարողանում օգտվել: Այս ամբողջ պատմությունից մենք մի քանի կարեւոր եզրահանգումներ պետք է անենք: Առաջին հերթին պետք է ընդունենք, որ եթե մեր երկրի միջազգային կշիռը լիներ բավրար մակարդակի վրա, ապա հունգարները նման քայլի չէին գնա: Երկրորդ, եթե ունենայինք լեգիտիմ իշխանություններ, ապա առանց որեւէ դժվարության կօգտվեինք Ադրբեջանի նվերից եւ Ղարաբաղի հարցում, մեղմ ասած, կհասնեինք անհամեմատ շահեկան դիրքում: Այսպիսով, լեգիտիմ իշխանությունների ձեւավորումը Հայաստանի համար օրհասական հարց է: Մենք այսպես այլեւս երկար չենք կարող ձգել:
Մենք հունգարներին դեռ շնորհակալություն պետք է հայտնենք մեր երկրի իրական պատկերը մեզ ակնառու ձեւով ցուցադրելու համար: Եթե ունենանք լեգիտիմ իշխանություններ, ապա կունենանք նաեւ միջազգային բարձր հեղինակություն եւ այլեւս մեզ եւ Ադրբեջանին նույն հարթության վրա չեն դնի:
Այնպես որ, շոուներով եւ կեղծ հայրենասիրություն խաղալու փոխարեն պետք է մտածենք ժողովրդի աջակցությունը վայելող իշխանությունների ձեւավորման մասին: Իսկ եթե հանկարծ այս հարցում Ադրբեջանը մեզնից առաջ ընկավ, ինչը բացառել չի կարելի հատկապես արաբական որոշ երկրներում տեղի ունեցած իրադարձություններից հետո, ապա մենք կհայտնվենք աննախանձելի իրավիճակում:
Այնպես որ, իսկապես եկել է լրջանալու պահը եւ ժամանակն է մի կողմ քաշվեն փուչիկասեր հայրենասերները, որոնք գոյություն չունեցող դեսպանատան վրա պոմիդորներ նետելը եւ Հունգարիայի դրոշ այրելը համարում են հայրենասիրության դրսեւորումներ: Հիմա եկել հասել ենք մի կետի, երբ պետք է ընտրություն կատարենք լինելու եւ չլինելու մեջ: Վստահ եմ, որ ճիշտ որոշում կկայացնենք:

Վարդան Մխիթարյան