Այս պատմության հուզականությունը, որը կա հայ հասարակության մեջ, բնականաբար իր ազդեցությունն է թողնում նաև երկրի քաղաքական, հասարակական շրջանակների ու նաև քաղաքական ինստիտուտների վրա: Սա բնական է:
Մյուս կողմից սա այն պահն է, երբ կհաստակեցվի մեր պետական քաղաքական համակարգի կայացվածության աստիճանը: Բարդ, հուզական իրավիճակներում սթափ որոշումներ կայացնելու մեր ունակությունը, ճշգրիտ քայլերը գտնելու մեր կարողությունը:
Մենք հետագա քննարկումների և որոշումների կայացնելու փուլում ունենք երկու բանաձև՝
Հայաստանն ընդդեմ մարդասպանի
Կամ
Հայաստանը հանուն իր շահերի
Առաջին տաբերակի դեպքում՝ գերիշխելու է աղմուկը, սնանկ պաթետիզմը, իսկ արդյունքը լինելու է 0
Երկրորդ տարբերակը շատ ավելի բարդ է, բայց դա միակ ճանապարհն է ճիշտ որոշումեր կայացնելու և մեր պետական շահը առաջ տանելու և պաշտպանելու համար:
Սա է պետական մտածողության դրսևորումը, բայց սա պահանջելու է կամք, ցավոտ հարցադրումներից չխուսափելու վճռականություն:
Ինչ կատարվեց իրականում
Պաշտոնական Երևանը տվել է կատարվածի ձևակերպումը: Սա գործարք էր Հունգարիայի և Ադրբեջանի միջև:
Պետք է ճիշտը հասկանալ գործարքի կողմերի դերակատարումը և գործարքի տեսակը:
Ադրբեջանը գնեց մարդասպանի ազատությունը, Հունգարիան վաճառեց իր կողմից դավանվող Եվրոպական արժեքային համակարգը:
Հաջորդ քայլով, հերոսացնելով մարդասպանին Ալիևը արձանագրեց ֆաշիստական Ադրբեջանի գոյությունը 21-դարում: Վաճառելով իրենց իսկ արժեհամակարգը Հունգարիան փաստեց,որ Ֆինանսական ճգնաժամի պայմաններում ԵՎրոապական ընտանիքի նոր անդամները պատրաստ են վաճառել ցանկացած արժեք, համաձայնագիր, պարտավորություն և այլն:
Սրանք փաստեր են , ցավալի, գուցե ողբերգական , արդեն էական չէ: Սրանք փաստեր են, որոնց հետ մենք չենք կարող հաշվի չնստել:
Միջազգային հանրության արձագանքը չեղավ այն սրության, որը մենք արդարացիորեն իրավունք ունենք ակնկալել:
Հունգարիան գնալով այդ քայլին, անշուշտ, հաշվի է առել Հայաստանի գործոնը, և հավանորեն եզրակացրել, որ մենք չունենք այն կշիռը և հեղինակությունը, որը կստիպեր նրան չգնալ նման գործարքի:
Այսպիսով.
Եթե մի կողմ ենք դնում հարցի հուզական կողմը, ապա տակը մնում են այս 2-3 չոր փաստերը:
Եվ մեր պետության լրջությունը, մեր պետական մտածողությունը պետք է կայանա այս փաստերի վրա ճիշտ որոշումներ կայացնելու ունակության մեջ:
Վերջին օրերի ընթացքում ես ամենայն ուշադրությամբ հետևել եմ քաղաքական, հասարակական , փորձագիտական, լրատվական շրջանակներում հնչած առաջարկություններին և առաջարկվող քայլերի տարբերակներին: Վստահեցնում եմ ձեզ, դրանց 99 տոկոսը մեր երկիրը տանելու են խոշոր ցնցումների, թուլացնելու են Հայաստանը, հարվածելու են մեր պետության միջազգային վարկին, Հայաստանի համար ձևավորելու են նոր լարվածության օջախներ: Կարճ ասած՝ մեր կողմից չմտացված քայլերը պարունակում են մեծ ծուղակներ և մեզ համար ավելի վտանգավոր են քան, բուն ադրբեջանա-հունգարական գործարքը:
Գուցե ցինիկ հնչի, բայց այս գործարքը մեզ երկու կարևորգայուն օգուտ է տվել:
Հայաստանը հայտնվում է շահեկան վիճակում միջազգային ասպարեզում և ստանում է նոր հաղթաթղթեր բոլոր ոլորտներում բանակցային գործընթացների համար: Ու այստեղ արդեն ամեն ինչ կախված է մեզնից:
Երկրորդ կարևորագույն պահը. Արդեն մեր երկրի ներսում վերջնականապես պետք է քանդվեն բոլոր իլյուզիաները՝ որ ԵՎրոպան, կամ մի այլ բևեռ կամ գերտերություն, թույլ չեն տա պատերազմ՝ ամեն ինչ նրանց ձեռքում է և այս տիպի պետության հիմքերը քանդող ձևակերպումները արդեն սնանկ են:
Այո, մենք այսօր ապրում ենք ֆաիշստական Ադրբեջանի հարևանությամբ: Այդ երկրի իշխանությունները իրենց ժողովրդին պատրաստումեն ոչ թե խաղաղության, փոխզիջման, այլ պատերազմի, մարդասպանության: Եկեք մեզ չխաբենք:
Պատերազմ թույլ չտալ և խաղաղություն պարտադրել կարող է միայն ուժեղ Հայաստանը: Հայաստանի Հանրապետությունը: ֆաշիստական ռեժիմները խեղճանում են և արդյունքում քանդվում միայն ու միայն ուժի առաջ: Չփորձենք այլ տարեբարկներ հորինել: Դրանք կարող են կործանարար լինել մեր ժողովրդի համար:
Աստված չանի, մենք ճիշտ հետևություններ չանենք, ապա եթե այսօր ԵՎրոպան ծախում է մի մասնավոր մարդասպանի, ապա վաղը ծախելու է մեզ համար շատ ավելի վտանգավոր և բախոտորոշ որոշումներ ու փաստաթղթեր:
Եթե մենք չարեցինք ճիշտ հետևություններ, ապա եվրոպան, և մյուս գերտերությունները մեզ համար ճակատագրական պահերին կարող են դառնալ անհասցե և անհասանելի հասկացություններ:
Մեր խնդիրը ուժեղ Հայաստան ստեղծելն է:
Ուժեղ Հայաստանը վերացական հասկացություն չէ. Ուժեղ Հայաստանը շատ կոնկրետ ձևակերպում է, որի պահաջներին կամ մենք բավարարում ենք կամ՝ ոչ: Սա խիստ իրական և գործնական հասկացություն է:
Առաջին՝ ուժեղ տնտեսություն: Միայն ու միայն այդ դեպքում կդադարի արտագաղթը: Աշխատելու, ստեղծելու, ազատ հնարավորություններ: ՈՒ մարդիկ չեն գնա մեր երկրից: Արտագաղթի մտահոգիչ ցուցանիշներ ունեցող երկրները երբեք չեն կարող համարվել ուժեղ:
Երկրորդ՝ Ուժեղ բանակ: Մեր երկրում զինվորականը, սպան պետք է լինի ամենահարգված և պաշտպանված խավը: Շարքային զինվորականի և սպայի կյանքն ու պատիվը պետք է դառնա հասարակության սկզբունքային խնդիրներից մեկը: Երկարատև հակամարտություններ ունեցող բոլոր երկրներում զինվորական էլիտաների ձևավորումը կարևորագույն և օբյեկտիվ իրականությամբ պայմանվորված միտում է: Բայց դա պետք է լինի առողջ էլիտա, և ոչ թե վարկաբեկված ու արագ հարստացածների մի խավ:
Մենք պետք է ունենանք էֆեկտիվ, ժամանակակից աշխարհին համահունչ զարգացող հասարակություն: Եվ ոչ թե դեգրադացվող և միջնադարյան արժեհամակրգերով ապրող հասարակություն:
Իմ նշած բոլոր երեք կետերում իշխանության դերակատարումը և նույնիսկ իմպերատիվ դիրքորոշոմը վճռորոշ է: Բայց նույնքան կարևոր է ներքևին, ժողովրդից եկող պահանջը:
Այսօրվա խորհրդարանը, անկախ ձայների հարաբերակցությունից կարող է լուրջ դերակատարում ունենալ երկրում մթնոլտի առողջացման, նոր հասարակական քաղաքական օրակարգի ձևավորման հարցում: Ինչն էլ իր հերթին կհանգեցնի արդյունավետ որոշումների կայացմանը:
Ես սա եմ տեսնում որպես ճիշտ ճանապարհ:
Այս ամբիոնը ծառայացենել թուրքերի, հունգարացիների կամ այլոց վրա հարձակումների համար, ոչ հերոսություն է, ոչ էլ՝ արդյունավետ միջոց:
Ես վստահ եմ, որ մենք, պետական, քաղաքական համակարգի մյուս օղակները, ինչպես նաև հասարակությունը ի վիճակի ենք առաջին հերթին՝ հույզերի ազդեցության տալ սխալ, հապճեպ որոշումներ թույլ չտալու և երկրորդ՝ հետագայում ճիշտ քայլերի համակարգ մշակելու, որոնք էապես կուժեղացնեն մեր պետությունը:
«Մեր խնդիրը ուժեղ Հայաստան ստեղծելն է»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի ելույթը
Հարգարժան պրն նախագահ
Հարգելի գործընկերներ