ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ընդունել է Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով փոխվարչապետի այցը Հայաստան ` ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ այն էական ներդրում կունենա հայ-իրաքյան հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման գործում:
Աժ նախագահի խոսքով` Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Իրաքի հետ հարաբերությունները թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ խորհրդարանական հարթություններում:
Համագործակցության հետագա զարգացման համար Հովիկ Աբրահամյանը կարևորել է համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում մեծ ներուժ կա, որը կարող է նոր հորիզոններ բացել փոխշահավետ համագործակցության հետագա խթանման համար:
ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-իրաքյան կապերի զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է ձեւավորել հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խումբ, ինչն իր նպաստը կբերի երկու երկրների հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:
Փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Իրաքի նախագահի, խորհրդարանի ղեկավարի ու վարչապետի ողջույններն է փոխանցել Հովիկ Աբրահամյանին: Նրա խոսքով` հայ-իրաքյան կապերը պատմական ավանդույթներ ունեն, և երկկողմ հարաբերությունները պետք է համապատասխանեն այդ բարեկամությանը:
Ըստ փոխվարչապետի` այս այցի նպատակն է զարգացնել համագործակցությունը երկու երկրների միջև, փորձել լրացնել այն բացը, որ եղել է վերջին տարիներին: Ռաուշ Նուր Շաուեյսի խոսքով` փոխգործակցության զարգացման լայն հեռանկարներ կան բոլոր ոլորնետում: Նա հատկապես կարևորել է երկու երկրների խորհրդարանների միջև կապերի հետագա խորացումը:
Փոխվարչապետը կարևորելով դիվանագիտական հարաբերությունների հետագա աշխուժացումը տեղեկացրեց, որ նախատեսում են Երևանում բացել Իրաքի դեսպանատուն: Նա ընդգծել է այն մեծ դերակատարությունը, որ ունի իրաքահայ համայնքն իրենց երկրի կյանքի բոլոր բնագավառներում, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:
Ռաուշ Նուր Շաուեյսը տեղեկացրեց, որ այժմ աշխատանքներ են տարվում հայ-իրաքյան համագործակցության համապարփակ փաստաթղթի վրա, որի ստորագրումը, նրա խոսքով, նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Իրաքի փոխվարչապետին