Լրահոս

05.09.2012 19:55


Իրանը վերադարձնում է ԱՄՆ-ում սառեցված ակտիվները

Իրանը վերադարձնում է ԱՄՆ-ում սառեցված ակտիվները

Ըստ իրանա-ամերիկյան Արբիտրաժային դատարանի որոշման՝ ԱՄՆ-ում սառեցված Իրանի ակտիվների որոշ մասը արդեն վերադարձվել է Իրան: Չնայած այն հանգամանքին, որ վերադարձրած գումարների չափը այնքան էլ մեծ չէ, սակայն ակտիվների վերադաձման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:  Կոմիտեն հավաքել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ միջազգային դատարաններին ներկայացնելու համար:

 Հիշեցնենք, որ 1979թ. Իսլամական հեղափոխության ժամանակ  Թեհրանում գրավվել էր ԱՄՆ-ի դեսպանատունը, որից հետո ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների հետևանքով սառեցվել էին ԱՄՆ-ում գտնվող Իրանի բոլոր ակտիվները:

Այս խորագրի վերջին նյութերը