Մեղադրվում են ավազակություն եւ գողություն կատարելու մեջ
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ մի խումբ անձանց կողմից ավազակություն եւ գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Ա. Վերմիշյանը, նախնական համաձայնության է գալով Հ. Հովհաննիսյանի, Ա. Մնացականյանի եւ Ռ. Աբգարյանի հետ, իրականացրել է ավազակային հարձակումներ, կատարել գողություններ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` վերոհիշյալ անձինք ընդհանուր առմամբ կատարել են 2 ավազակային հարձակում եւ 5 գողություն` հափշտակելով զգալի չափերի հասնող գույք: Հափշտակված զգալի քանակությամբ գույքը Ա. Վերմիշյանը, Հ. Հովհաննիսյանը, Ա. Մնացականյանը եւ Ռ. Աբգարյանը բաժանել են միմյանց միջեւ:
Պարզվել է նաեւ, որ նշված գողություններից 2-ը Ա. Վերմիշյանը կատարել է Հ. Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, իսկ 3-ը` միայնակ: Ընդ որում` դրանցից մեկը Ա. Վերմիշյանը կատարել է իրեն հյուրընկալած բնակարանից:
Բացի այդ, նախաքննության տվյալներով Հ. Հովհաննիսյանը, հանդիսանալով ՀՀ ՈԶ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայող, առանց հարգելի պատճառների ժամանակին չի ներկայացել զինվորական ծառայության:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ եւ 4-րդ կետերով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 1.1 կետով,
Հ. Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 361-րդ հոդվածի 1-ին մասով,
Ա. Մնացականյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով,
Ռ. Աբգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով:
Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: