Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 16-րդ թաղամասի Գևորգ Չաուշի նկարի մոտ վիճաբանություն է:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է 9 մմ տրամաչափի փամփուշտի կրակված 1 պարկուճ:
Ժամը 23։50-ին, 1991թ. ծնված Մկրտիչ Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, 16-րդ թաղամասի Գևորգ Չաուշի նկարի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, անհայտ անձը ձեռքով հարվածել է իր դեմքին, ապա չպարզված տեսակի ատրճանակից օդ է կրակել, հետո զենքը պահել իր դեմքին, ապա դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողներին կարճ ժամանակում հաջողվել է պարզել, որ անհայտ անձը 1981թ. ծնված Վահան Հ.-ն է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Սեպտեմբերի 4-ին Վահան Հ.-ն ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել, որ ինքն է հարվածել Մկրտիչ Բ.-ին և իր գազային ատրճանակով կրակոց արձակել:
Վիճաբանություն Գևորգ Չաուշի նկարի մոտ