Լրահոս

05.09.2012 16:20


Ամերիկայի հայկական համագումարը հայությանը կոչ է անում միավորվել

Ամերիկայի հայկական համագումարը հայությանը կոչ է անում միավորվել

Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակը Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան արտահանձման և ազատ արձակման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ.

«Ադրբեջանի ռասիստական և ռազմատենչ կեցվածքը բազմիցս ապացուցվել է, և վաղուց արդեն գաղտնիք չէ առնվազն հայերիս համար, սակայն այս նախադեպը չունեցող լկտի քայլով այն մեկ անգամ ևս ի ցույց դրեց աշխարհին իր նենգ էությունը և ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն, իրացնելով իր ինքնորոշման իրավունքը, փաստորեն փրկել է իր գոյությունը: Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի նախագահը տանում է իր երկիրը կործանման, քանի որ չի կարող այլևս դիտարկվել բանակցային գործընթացում որպես ադեկվատ և ողջամիտ ղեկավար:

 Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակը ողջունում է ԱՄՆ պետական պաշտոնյաների և բազմաթիվ կոնգրեսականների կողմից ադրբեջանական իշխանությունների հասցեին հնչեցված քննադատական գնահատականները և հորդորում եվրոպական երկրներին արժանի պատասխան տալ Ադրբեջանի արարքին և հաշվի առնել այս արտառոց դեպքը վերջինիս հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ վարելիս։

 Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ողջ աշխարհասփյուռ հայությանը միավորվել և իր բողոքն արտահայտել ի պատասխան այս հանցագործության և էլ ավելի անսասան և վճռական լինել համազգային նպատակների իրագործման ճանապարհին»։

Այս խորագրի վերջին նյութերը