Արմեն Գեւորգյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փոխվարչապետը ողջունեց հյուրերին` այցը կարեւորելով երկկողմ հարաբերությունների ակտիվացման եւ երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի խորացման տեսանկյունից: Ա. Գեւորգյանը նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է Իրաքի հետ համագործակցել բոլոր ոլորտներում: Նա հույս հայտնեց, որ հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի արտադրական կարողություններին, եւ հանդիպումների ու քննարկումների ընթացքում կնախանշեն երկու երկրների փոխգործակցության ուղղությունները: Փոխվարչապետը գործակցության համար հեռանկարային համարեց մասնավորապես շինարարության, սննդամթերքի վերամշակման, էներգետիկայի, առողջապահության, գիտակրթական ոլորտները: Ա. Գեւորգյանը հյուրերին նաեւ տեղեկություններ ներկայացրեց ենթակառուցվածքների ոլորտում Հայաստանում իրականացվող խոշոր ծրագրերի մասին:
Իրաքի փոխվարչապետն իր հերթին ավելացրեց, որ իր երկիրը մեծ կարեւորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ կապերի խորացմանը: Նա տեղեկացրեց, որ իր պատվիրակության կազմում են նաեւ ենթակառուցքածքային ոլորտները ներկայացնող նախարարներ, որոնք հայ գործընկերների հետ պատրաստ են քննարկել գործակցության հեռանկարները: Իրաքյան կողմը մասնավորապես հետաքրքիր է համարում համագործակցությունը էներգետիկ, ներդրումային, առողջապահական, գիտակրթական ոլորտներում: Հյուրը նաեւ հայտնեց Հայաստանում դեսպանատուն բացելու իր երկրի մտադրության մասին:
Ա. Գեւրոգյանը ողջունեց այդ մտադրությունը` նկատելով, որ դա նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Նա նաեւ կարեւորեց երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:
Երկուստեք կարեւորվեց գործարար շփումների ակտիվացումը, որոնց պատրաստակամ կլինեն աջակցել կառավարությունները:
Զրուցակիցներն ընդգծեցին նաեւ Իրաքի հայ համայնքի դերը` երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: