Ապշեցուցիչ են Ադրբեջան-Թուրքիա հակաքաղաքակրթական համընկնումներն ու զուգահեռները
Մենք, որպես նորագույն զինյալ ազգային ազատագրական պայքարի եւ ազգային պետական ինքնապաշտպանության ծրագրի հետեւորդներ՝ մշտապես ընդգծել ենք «Ոճիր եւ պատիժ» սահմանման բովանդակային հատուկ հենքն ու սկզբունքային նշանակությունը: Եվ ազգայնամոլ մարդասպան Ռամիլ Սաֆարովի դեպքում էլ համոզված ենք, որ դրանք անվրեպ են գործելու:
Ոճրագործին տարհանձնելու միջոցով ազատ արձակելու Ադրբեջան Հունգարիա այս աննախադեպ գործարքը մի շարք հարցեր է ծնում, որոնցից մեկը գործարքի հետապնդած նպատակն է: Լավ է, որ տարածաշրջանային նոր լարվածություն ստեղծելու այդ փորձը, նպատակը լիովին բացահայտվեց հայկական լրատվամիջոցներում, որի մի փայլուն օրինակն էլ Արկադի Տեր – Թադեւոսյանի տված վերջին հարցազրույցն է:
Այնուհանդերձ շատ հարցեր մնում են:
Առաջին հարցը, որ ծագում է՝ այն է, թե այդ ինչպե՞ս պատահեց, ի՞նչ հնարքով, որ ՆԱՏՕ-ի ձեւաչափում տեղի ունեցած ռազմական հանցագործությունը քննության առնվեց Հունգարիայի քաղաքացիական գործերով ատյանում: Այժմ մի՞թե զարմանալի է, որ ոճրագործ մարդասպան սպային Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու փաստը լռության մատնվեց ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից: Փաստորեն ՆԱՏՕ-ի ղեկավարությունը երկու դեպքում էլ գերադասեց մնալ վարագույրի ետեւում, մնալ աննկատ, լավագույն դեպքում փորձեց հավասարության նշան դնել զոհի ու ոճրագործի միջեւ ու մեծահոգաբար կողմերին զսպվածության կոչել:
Այստեղից էլ հաջորդ հարցն է ծագում: ՆԱՏՕ-ն համագործակցում է եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի հետ, բայց որո՞նք են նրա համար առաջնահերթությունները. կազմը ամեն գնով համալրե՞լը, նույնիսկ ոճրագործ, այլատյաց մարդասպաններո՞վ, թե՞ այնուհանդերձ անվտանգության ու խաղաղության հարցերով մտահոգ զինվորականներով: Եվ ո՞վ է, որ պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից, Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանը:
Հարցը միանշանակ հստակ չէ նաեւ Եվրոմիության հետ անդամակցության խնդիրներում, որտեղ Եվրոմիության ղեկավարությունը նույնպես գերադասեց սկզբում լռել, ապա կողմերին զսպվածության կոչել: Հետաքրքիր է. եթե միջազգային եւ միջպետական հարաբերությունների հարցերում Եվրոմիության եւ Ադրբեջանի պատկերացումներն համընկնում են, ապա ի՞նչ են անում Արեւելյան գործընկերության ծրագրում Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան, Բելոռուսն ու Ուկրաինան: Եթե չեն համընկնում, ապա ի՞նչ է անում այնտեղ Ադրբեջանը: Ստացվում է, որ մի կողմից Եվրոմիությունը, մյուս կողմից՝ նշված պետություններից յուրաքանչյուրն առանձին-առանձին խնդիր ունեն հստակեցնելու իրենց պատկերացումները այս գործընթացի նպատակների եւ հեռանկարների վերաբերյալ: Այդպիսի խնդիր չունի Ադրբեջանը, որովհետեւ բազմիցս հաստատել է իր անտի - քաղաքակրթական բովանդակությունը եւ հիմա էլ մարզվում է ՀԱՀԳԲ-ի անունից կեղծ հայտարարություններ գրելու ու տարածելու մարզում:
Երրորդ հարցը Թուրքիայի Եվրոմիության անդամակցության հարցն է: Այստեղ եւս լուրջ խնդիրներ կան: Բանն այն է, որ Եվրոմիության կողմից Թուրքիայի առջեւ դրված պարտավորություններում ընդգրկված չէ Հայերի ցեղասպանությունը ճանաչելու նախապայմանը: Այս հարցը Եվրոպառլամենտը ձեւակերպել 1987-ի «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւի դրույթներում, որտեղ մի կողմից հաստատել է, որ 1915-17 թթ. Օսմանյան Թուրքիան պետականորեն իրականացրել է Հայերի ցեղասպանություն, մյուս կողմից՝ նշել, որ ներկայի Թուրքիան «քաղաքական, իրավական կամ նյութական» պարտավորություն չի կրում հայերի հանդեպ: Այս թնջուկը ինչպե՞ս լուծել: Եթե Հայկական հարցի լուծման այս տարբերակի վերաբերյալ Եվրոմիության եւ Թուրքիայի պատկերացումները համընկում են, ապա ի՞նչ է անում այնտեղ Հայաստանը: Եթե չեն համընկում, ապա ի՞նչ գործ ունի այնտեղ Թուրքիան:
Չորրորդ խնդիրն Ադրբեջան-Թուրքիա («Մեկ ազգ, երկու պետություն», ինչպես սիրում են կրկնել թուրք ղեկավարները) անտի-քաղաքակրթական համընկնումների ու զուգահեռների խնդիրն է, այդ թվում` ոճրագործ, այլատյաց մարդասպաններին ամեն գնով հերոսացնելու մարմա՞ջը, թե՞ ապագային միտված ծրագիրը: Այս հարցում ուղղակի ապշեցուցիչ են անտի - քաղաքակրթական համընկնումներն ու զուգահեռները, թեեւ տարբեր են տրամաչափերը: Թուրքիան փորձում է հերոսացնել Թալեաթին, Էնվերին, Ջեմալին եւ մյուս այլատյաց հանցագործներին, որոնցից շատերին, ի դեպ, հեռակա կարգով մահվան էր դատապարտել Կ. Պոլսի ռազմական ատյանը՝ Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու եւ պետության քաղաքացիներին ծրագրված կերպով ոչնչացնելու մեղադրանքներով: Ադրբեջանը իր հերթին ձգտում է ոճրագործ այլատյացներ աճեցնել՝ փորձելով հերոսացնել նրանց:
1983 թվականին Ջոն Կիրակոսյանը «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» գրքում գրում էր. «1982 թ. մարտի 15-ին Ստամբուլի Շիշլիի գերեզմանատան «Ազատության բլուրի վրա» նշվեց Թալեաթի սպանության 61 տարին: Նորից ծաղկեպսակներ զինված ուժերի հրամանատարությունից, Ստամբուլի կուսակալությունից, քաղաքապետարանից… ճառեր, հարգանքի համազարկ: Ներկա էր զորավար Քեմալ Յուքսելը: Իսկ այդ պահին Թուրքիայի բանտերում 81 հազար 346 բանտարկյալ կար»:
Այստեղ եւս Ադրբեջան Թուրքիա զուգահեռներն ապշեցուցիչ են:
Հանդինգթոնը հաստատ սխալվել է: Նա բարձրաձայնելու էր ոչ թե քաղաքակրթությունների բախման մասին թեզը, այլ ժամանակակից աշխարհում անտի - քաղաքակրթական կողմնորոշումներին ու դրանց համահունչ գործողություններին լծված ագրեսիվ պետությունների ու կազմավորումների կողմից քաղաքակիրթ աշխարհին ուղղված միանգամայն իրական սպառնալիքը: Եվ այդ ամենը հակառակ գրված ու չգրված ներքին ու միջպետական օրենքների ու, տակավին, հազարամյա վաղեմության պատվիրանների:
Երբ 2009 թվականին կազմավորվում էր Եվրոմիությունը մենք անհանգստություն հայտնեցինք՝ նշելով, որ մի՞գուցե այդպիսով, Հին Հռոմի օրինակով, աշխարհում կստեղծվի մի նոր գերտերություն - ոստիկանապետություն, որն իր կամքը կթելադրի եւ՛ միության ներսում, եւ՛ դրանից դուրս: Երեք տարի է անցել եւ ներկայի Եվրոմիության, ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի եւ Եվրոմիության Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից, Եվրոմիության անդամակցության ձգտող Ադրբեջանի միջեւ ոճրագործ - այլատյացի ազատությանն հանգեցնող գործարքը գալիս է հաստատելու, որ մեր անհանգստությունները տեղին էին եւ որ առաջին քայլերն այդ ուղղությամբ արդեն կատարվում են:
Մեր դեպքում հարցի պատասխանը հստակ է: Հայաստանին պարտադրված ճանապարհը մեկն է եւ բարեբախտաբար ոչ ամենավատը, դա անկախության եւ ինքնիշխանության վերականգնման ճանապարհն է, որի միջոցով կտրվեն վերոհիշյալ բոլոր հարցերի բնականոն պատասխանները: Այդ ե՞րբ է եղել, որ Հայաստանը մասնակցել է աշխարհում տեղի ունեցող այլանդակություններին եւ անտի - քաղաքակակրթական գործընթացներին: Չէ որ՝ հենց այդ կողմնորոշումն է եղել հայության ու Հայաստանի հարատեւման գրավականը՝ այն դեպքում, երբ հզոր ու անպարտելի թվացող շատեր պարտադրված լքել են պատմության թատերաբեմը: Քաղաքակրթական զարգացման ուղիներում անկախությունն ու ինքնիշխանությունը այլընտրանք չունի: Վկա՝ Եվրոմիության հաշվին իրենց անկախությունից հրաժարված եւ լոկ իրենց ինքնիշխանությանն ապավինած Եվրոմիության անդամ մի շարք երկրների, այդ թվում՝ Հունգարիայի, ներկայի տխուր վիճակը:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն