Միջգերատեսչական խորհրդատվություններ Հայաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարությունների միջև
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարությունում Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին միջգերատեսչական խորհրդատվություններ` երկու երկրների ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ թուրքմենականը` Թուրքմենստանի ԱԳ նախարարի տեղակալ Վ.Խաջիևը:
Խորհրդատվության ընթացքում քննության առնվեցին հայ-թուրքմենական բարձր մակարդակի երկխոսությանը և երկկողմ միջպետական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` արծարծվեցին սեպտեմբերի 6-ին Երևանում մեկնարկող Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստին, Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի շրջանակներում նախատեսվող ծրագրերի անցկացմանը, ինչպես նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտին վերաբերող հարցեր:
Խորհրդատվությանը երկուստեք շեշտվեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, կառավարական, խորհրդարանական, գործարար և այլ շրջանակների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը և հույս հայտնվեց, որ վերը նշված միջոցառումները կնպաստեն հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:
Հատուկ ընդգծվեց միջազգային տարբեր կառույցներում Հայաստանին և Թուրքմենստանին առնչվող հարցերում արդյունավետ փոխգործակցության ծավալման կարևորությունը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանման, փոխադարձ ներդրումների խրախուսման, համատեղ տնտեսական ծրագրերի իրագործման, մշակութային և կրթական փոխանակումների ակտիվացման անհրաժեշտությունը:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: