Լրահոս

05.09.2012 14:34


Արծվիկ Մինասյանն առաջարկում է ԱԺ հայտարարության տեքստում անդրադառնալ նաև հայ–թուրքական արձանագրություններին

Արծվիկ Մինասյանն առաջարկում է ԱԺ հայտարարության տեքստում անդրադառնալ նաև հայ–թուրքական արձանագրություններին

ԱԺ-ում ընթացող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում նրան ներում շնորհելու կապակցությամբ հայտարարության քննարկման շրջանակներում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ «գործարքը» ենթադրում է իրավական հետևանքներ և ըստ պատգմավորի` դա այնքան էլ հաջող բառ չէ:

Ի պատասխան այս դիտարկման՝ ԱԺ արտաքին հարցերի հանձանժողովի նախագահ  Արտակ Զաքարյանը նշեց, որ գործարքը միայն իրավական կողմ չի ենթադրում: «Մեր խնդիրը հարցը դատարապարտելն է և արդարության հասնելը, որպեսզի միջազգային խորհրդարանական կառույցներն անդրադառնան այդ փաստին»,–ասել է նա:

Բացի վերը նշվածից, Արծվիկ Մինասյանը հանդես էր եկել նաև առաջարկությամբ՝ հայտարարության տեքստում ավելացնել հատված, որով Հայաստանի խորհրդարանը կդիմի ՆԱՏՕ-ին, քանի որ միջադեպը տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Արտակ Զաքարյանը, սակայն, նշեց, թե ենթադրում է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը կանդրադառնա դրան` հոկտեմբերին մեկնարկելիք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Իսկ Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, որ հայտարարության տեքստում պետք է բարձրացվի նաև հայ-թուրքական արձանագրությունների հարցը, Արտակ Զաքարյանը անորոշ պատասխան տվեց:

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը