Այսօրվա ասուլիսին Հայաստանյաց առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր–Եսայի քահանա Արթինյանը, անդրադառնալով ավանդական հայկական ընտանիքին, հայտնել է, թե այսօր այն շատերի կողմից դիտվում է որպես հետամնացություն: Ըստ քահանայի՝ դրա պատճառը մեզանում առկա բարոյականության անկումն ու տղաների ինքնահաստատման ձգտումը:
«Մեր ընտանիքի ավանդականությունն այն չէ, որ տղամարդը հրամայի, իսկ կինը խոնարհաբար ենթարկվի»,–ասել է քահանան։
Նույն ասուլիսին մասնակցող հոգեբան Սամվել Խուդոյանն էլ պատասխանելով հարցին, թե ի՞նչն է դառնում արտաամուսնական կապերի պատճառ, և ինչո՞ւ է հայ կինը հասանելի դարձել մահմեդականներին՝ ասել է. «Դրա հիմքում սոցիալական գործոնն է, քաղքենիությունը: Սոցիալական գործոնի դեպքում կինն ու տղամարդը ամուսնանում են չսիրելով, չոր հաշվարկի հիման վրա, հետագայում դավաճանում են միմյանց, քանի որ նրանց ընտանիքում չի իշխում սերը։ Այսպես մեծանում են այս զույգերի երեխաները՝ չունենալով լիարժեք, միմյանց սիրող ընտանիքում դաստիարակվելու հնարավորություն»։
Ինչ վերաբերում է հայ աղջիկների կապերին արտասահմանցիների, մասնավորապես մահմեդականների հետ, ըստ տեր Եսայի քահանայի՝ դրա հիմնական պատճառը երկրից հեռանալու մարմանջն է։
Ինչո՞ւ է հայ կինը հասանելի դարձել մահմեդականներին

7or.am